o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍՕՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ ՊԱՐԶԵԼՈՒ, ԱՅԼ ԱԶԳԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՀ Է»

03.04.2020 20:50 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԱՅՍՕՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ ՊԱՐԶԵԼՈՒ, ԱՅԼ ԱԶԳԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՀ Է»

Թեեւ ՀՀ ԱԺ նախկին նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ հատկապես վերջին տարիներին հանրային ընկալման մեջ ընդունվեց որպես քաղաքական գործիչ, սակայն չմոռանանք, որ նրա հիմնական մասնագիտությունն առողջապահությունն է: Ընդ որում, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պարոն Բաբլոյանը ժամանակին նաեւ առողջապահության համակարգում է բարձր պաշտոններ զբաղեցրել՝ Առողջապահության նախարար, ԱԺ Առողջապահության մշտական հանձնաժողովի ղեկավար, ու հիմա էլ ԱԺ-ից վերադարձել է իր հիմնական մասնագիտությանը՝ ղեկավարում է «Արաբկիր» բժշկական համալիրը: Ուստիեւ, պարոն Բաբլոյանի հետ մեր հարցազրույցում զերծ մնացինք քաղաքական հարցեր շոշափելու գայթակղությունից՝ շեշտը դնելով հենց առողջապահության վրա: Բայց նաեւ չմոռանանք՝ կորոնավիրուսն այս օրերին առողջապահությունը վերածել է ամենամեծ քաղաքականությանը:

​​​​​​​Հայ զինվորի «սապոգի» կրունկը հազար արմանբաբաջանյանների  գլխից շատ ավելի թանկ է. Նիկողոսյան

 

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

Ի՞նչ է կատարվում աշխարհով մեկ, ինչպե՞ս կբնութագրեք այս կորոնավիրուսային ճգնաժամը:

Ճիշտ եք որոշել՝ ի դեմս ինձ` զրուցել ոչ թե քաղաքական գործիչի, այլ` առողջապահության մասնագետի հետ, քանի որ ես արդեն հայտարարել եմ, որ լիարժեք վերադարձել եմ առողջապահություն, եւ հիմա եթե զբաղվեմ քաղաքականությամբ, դա կնշանակի՝ շեղվել առողջապահությունից: Առավել եւս, երբ օրվա իրավիճակը թելադրում է՝ առաջնային կարեւորությունը տալ հենց առողջապահությանը: Իհարկե, դա չի նշանակում, որ որպես քաղաքացի չեմ հետաքրքրվում Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով. միանշանակ ակտիվորեն հետեւում եմ: Բայց ես լիարժեք վերադարձել եմ առողջապահություն, որտեղ անելիքները, հատկապես այսօր, այնքան շատ են, որ գոնե ինձ համար անգամ անիմաստ են քաղաքական հարցերի շուրջ քննարկումները: Ավելին, կարծում են, որ բոլոր քաղաքական ուժերը, եթե անգամ ունեն տարբեր տեսակետներ, այսօր պետք է մի ուղղությամբ նայեն եւ գործեն՝ ինչպես կարելի է փրկել երկիրն ու ժողովրդին, փոքր կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Ցավով եմ ասում՝ փոքր կորուստներ, քանի որ արդեն իսկ կորուստներ ունենքՈրպեսզի կարողանանք ճիշտ պատկերացնել իրավիճակը, նաեւ պետք է հետեւենք, թե ինչ պատկեր է աշխարհում: Օրինակ, ասվում է, թե կորոնավիրուսի հետ կապված` այսօր առաջատարը դարձել է Միացյալ Նահանգները: Եթե անգամ բացարձակ թվով այդպես է՝ երեկվա դրությամբ ԱՄՆ-ում հաշվառված էին 216 հազար մարդուց ավել վիրուսակիր հիվանդներ, բայց ահա 1 միլիոն բնակչի հաշվով հիվանդների թիվը մոտ 650 մարդ է: Իսկ ահա 60 միլիոն բնակչի կարգի Իտալիայում վիրուսային հիվանդ է հաշվված 110 հազարը՝ 1 միլիոն բնակչի հաշվով ավելի քան 1800-ը: Ավելի բարդ վիճակ է Իսպանիայում, որտեղ 1 միլիոն բնակչի հաշվով մոտ 2360 մարդ է հիվանդացած: Իսկ ահա Իրանում, անկախ նրանից, որ առողջապահական համակարգը զիջում է եվրոպականին, 1 միլիոն բնակչի հաշվով հիվանդները 600-ի կարգի էՍակայն այս վիճակագրությունն անգամ հիմնականը չէ, քանի որ պետք է մեկ հանգամանք հաշվի առել. հիվանդությունը պետք է հաղթահարել ողջ աշխարհով մեկ, քանի որ որեւէ երկրում վիրուսի պահպանման դեպքում վտանգը կա, որ այն նորից կտարածվի: Այսինքն` սա գլոբալ, համաշխարհային մասշտաբի խնդիր էԻ դեպ, նշեմ նաեւ, որ երեկվա դրությամբ Հայաստանում ունեինք 663, այսինքն 1 միլիոն բնակչի հաշվով 224  հիվանդ:

«Սորոսականները, որոնք Փաշինյանի գլխավորությամբ այսօրվա իշխանությանը բերել են, ռուսաֆոբ եղել են, ռուսաֆոբ էլ մնալու են»

Ի վերջո, ամեն ինչ հենց մեկ երկրից էլ սկսվեց՝ Չինաստանից:

Այո: Բայց հիմա Չինաստանում վերջին օրվա դրությամբ 35 նոր դեպք է գրանցվել: Իսկ ահա վիրուսը տարածման փուլում Չինաստանում 1 միլիոն մարդու հաշվով` 57 մարդ հիվանդացած:

Այսինքն, Չինաստանը համեմատաբար հեշտ տարավ վիրուսը, Իտալիայում, Իսպանիայում տեմպերն անհամեմատ բարձր են, ԱՄՆ-ում կարծես միջին ցուցանիշ է, ասիական-աֆրիկյան շատ երկրներում, որտեղ առողջապահական համակարգը հաստատ ԱՄՆ-ից լավը չէ, շատ ավելի լավ իրավիճակ է: Ինչո՞ւ, ի վերջո նույն մարդն ու նույն օրգանիզմն է:

Բա կողմնակիցներին հանող էիք, այդքան «դուխ» ունեիք, հանրաքվե անեիք. Շարմազանով (Տեսանյութ)

Այո, ճիշտ հարց եք տալիս: Իրոք ունենք սոցիալական ապահովվածության շատ բարձր մակարդակ ունեցող երկրներ, օրինակ՝ Շվեդիան, Նորվեգիան եւ այլն, որտեղ 1 միլիոն բնակչության հաշվով 490-500-ի կարգի հիվանդ կա: Չեմ կարծում, որ միայն առողջապահական համակարգի կամ դրա կազմակերպվածության խնդիր կա: Բայց նաեւ շատ-շատերն ասում են՝ այ, եթե խորհրդային առողջապահական համակարգը լիներ, այս ամենին շատ հստակ կդիմակայեր: Ու իրականում այն ժամանակվա սանէպիդ ծառայությունը շատ խիստ էր ու արագորեն արձագանքում էր: Բայց կա նաեւ նման հանգամանք. առողջապահությունը կարող է անել ամեն ինչ, բայց չկարողանար հասնել արդյունքների: Որովհետեւ այդ համակարգի էֆեկտիվությունը կախված է նաեւ այն կարգուկանոնից, որը պետք է հասարակությունը պահպանի: Իսկ դա արդեն ոչ թե բժիշկների միջոցով է կառավարվում, այլ` ընդհանրական առումով: Եվ առաջին հերթին, դա պետք է ամեն մեկիս կողմից կառավարվի: Պարզ օրինակ. երբ Դուք եկաք հիվանդանոց (պարոն Բաբլոյանի հետ մեր հանդիպումը «Արաբկիր» կենտրոնում էր- հեղ.), նախ` Ձեզ տրամադրեցին դիմակ, ձեռքերը մշակելու պարագաներ, ու դա վերաբերում է, առանց բացառության, բոլոր այցելուներին: Ինչո՞ւ: Որպեսզի կարողանանք պաշտպանել այն հիվանդներին, ովքեր այստեղ բուժվում են: Նկատի առնելով, որ եթե ինչ-որ անձ վստահ է, որ նա վիրուս չի կրում, կարող է մեծ հաջողությամբ սխալվել, ինչքան էլ որ տեսանելի ախտանիշեր չունենա ու այդ պահին իրեն լավ զգա. կարո՞ղ է վստահ լինել, որ մեկի հետ մի փոքր առաջ շփվել է, եւ նա վարակված չէր. միանշանակ` ո՛չ: Այսինքն` յուրաքանչյուրը պետք է հասնի նրան, որ նախ իր մասին մտածի, ապա՝ դիմացինի ու բոլորի: Հենց նման ընդհանրական գիտակցումն է, որ կարող է օգնել առողջապահության համակարգին՝ հիվանդության հաղթահարման հարցում: Իսկ եթե դա թույլ լինի, հիվանդության տարածումը միայն կակտիվանա, ինչքան էլ որ առողջապահության համակարգը լավը կամ վատը լինի:

Փաշինյանը շատ մոտ ապագայում հրաժարական կտա. Անդրանիկ Նիկողոսյան

 

ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԻ ՓՈՔՐ ՃԻՇՏ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ

– Նշեցիք, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանն ունի 224 հիվանդ, որը կարծես փոքր ցուցանիշ չէ: Նշանակո՞ւմ է, որ պահը կորցրել ենք:

Ես չէի ասի, որ պահը կորցրել ենք: Այն պահին, երբ սկսվել են կանխարգելման քայլերը, ունեցել ենք փոքր ցուցանիշ: Չէի էլ ցանկանա մեղադրել մեր քաղաքացիներին, բայց նրանք մի փոքր ճիշտ չեն գնահատում իրավիճակը: Չեմ ցանկանում խնդրի քաղաքական կողմին անդրադառնալ. պարետը լավ ասաց, վարչապետն ինչ արեց, նախարարը ինչպես բացատրեց: Այդ ամենն այս պահի որեւէ նշանակություն չպետք է ունենան: Ընդհակառակը, եթե հանկարծ ինչ-որ բան ճիշտ չասվեց կամ չարվեց, մենք՝ մասնագետներս պետք է դիմենք, թե՝ այսպես է ճիշտը, հաշվի առնելով, որ այս պահին բոլորս, ովքեր ինչ-որ չափով համապատասխան փորձ, գիտելիք, կարողություն ունենք, պատասխանատու ենք եւ պարտավոր ենք օգնել, բացատրել, հուշել բոլոր նրանց, ովքեր չունեն այդ գիտելիքը, չեն պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն, որ ամեն պահ կարող է իր ընտանիքը մտնել այս հիվանդությունըՏեսեք, մեր բժշկական համալիրը մեծ շարժ ունի: Ուստիեւ, անմիջապես ստեղծել ենք պայմաններ, որ եթե կասկածելի երեխա լինի, կարողանանք նրա համար ե՛ւ պատշաճ բուժական պայմաններ ստեղծել, ե՛ւ կանխարգելել, որ հնարավոր վարակի տարածում չլինի մյուս հիվանդ երեխաների մոտ: Իսկ եթե հաստատվի վիրուսի առկայություն, պետք է անմիջապես տեղափոխվի կենտրոնացված բուժհաստատություն: Նույնը բուժանձնակազմի մասով. ունենք մոտ 800 աշխատակից, որի մոտ 22 տոկոսը՝ 168 մարդ պարապուրդի մեջ է. ուղարկել ենք տուն, վճարում ենք աշխատավարձ: Մոտ 25 մարդ էլ տնից է աշխատում: Բայց մեծ մասը գալիս է աշխատանքի, որովհետեւ հիվադին չես կարող բուժել հեռահար կերպով: Եվ ահա այդ մարդիկ, գալով-գնալով, առաջին հերթին պետք է պահպանեն բոլոր կանոնները, որ իրենք չվարակվեն, նրանց ընտանիքի անդամները չվարակվեն, որ արդյունքում հիվանդին չվարակեն: Այսինքն, անգամ բուժաշխատողը, ավելի ճիշտ՝ բոլորից  առաջ պետք է հետեւի  անհրաժեշտ կանոններին՝ չվարակվելու համար: Այսինքն, կրկնում եմ, շատ ավելի կարեւոր է հանրային պահվածքը: Պետք է հետեւել այն բոլոր կանոններին, որոնք այսօր առաջարկում է Առողջապահության նախարարությունը, պարետը, որպեսզի առավելագույնը կանխենք հիվանդության տարածման ռիսկերըԲայց իհարկե կա նաեւ հաջորդ խնդիրը: Ինչքա՞ն ժամանակ կարող է տնտեսությունը չաշխատել, որքա՞ն կարող է երկիրը պարալիզված մնալ: Այնքան ժամանակ, մինչեւ մենք մեր պահվածքով ցույց չտանք, որ պատրաստ ենք լսել ու կատարել բոլոր այն կանոնները, որոնցով պետք է իրոք առաջնորդվել: Այդ ժամանակ արդեն կարելի է մտածել նոր մեխանիզմների ներդրման մասին:

Ազգային միասնություն իշխանափոխությունից երկու տարի անց, դժբախտաբար, չտեսանք. Վիգեն Յակուբյան

Այո, պարտավոր ենք կատարել բոլոր անհրաժեշտ պայմանները: Բայց չէ՞ որ կան դեպքեր, երբ պարզապես անհասկանալի է, թե այս կամ այն պետական պահանջն ինչո՞ւ կարող է նպաստել, որ վարակը չտարածվի: Իսկ մարդիկ էլ, չպատկերացնելով, կասկածի տակ են առնում նաեւ մյուս, արդեն խիստ կարեւոր պահանջները: Օրինակ, պահանջեցին տեղաշարժի թղթեր լրացնել, եւ հանրությունն այդպես էլ չհասկացավ՝ եթե լրացնում է, ու մեկին ստուգում են, հազարին՝ ոչ, ո՞րն է իմաստը: Կամ, ասենք, հազարին էլ ստուգեն, էլի իմաստը պարզ չէ: Այսինքն` որքանո՞վ են ընկալելի ու էֆեկտիվ այն խաղի կանոնները, որոնք հիմա սահմանված են:

Ամբողջը լեգենդներ էին, թե Իտալիայից մարդ է եկել ու վիրուսը բերել է. Գրիգոր Գրիգորյան (Տեսանյութ)

Ամենաառաջնային խնդիրն այն չէ, թե ինչը լավ արեցին, ինչը՝ վատ: Շատ ավելի կարեւոր է, թե ինչ է պետք անել՝ երկիրն այս վիճակից հնարավորինս արագ դուրս բերելու համար: Նույն այդ տեղաշարժի թղթերի մասով. մի կողմից` այն թերեւս նախատեսված էր մարդկանց մոտ պատասխանատվության զգացումը բարձրացնելու համար, եւ այդ առումով դրական եմ համարում: Բայց չէ՞ որ, երբ ոստիկանն այդ թուղթը վերցնում էր՝ կարդալու համար, դա արդեն իսկ սխալ է: Իսկ ո՞վ է վստահ՝ այդ ոստիկանն առո՞ղջ է, թե՝ ոչ: Կամ եթե հիվանդ մարդու ձեռքից թուղթը վերցնի, չէ՞ որ վիրուսը կփոխանցվի նախ իրեն, ապա՝ այն հաջորդ մարդուն, որի թուղթը կվերցնի՝ նայելու: Ճիշտ մոտեցումն է, որ ոստիկանին թուղթը ցույց տրվի՝ առանց նրան տալու: Սա, իհարկե, դետալներից մեկն է, ասենք, հիմա փորձում են առավել էլեկտրոնային մեխանիզմների վրա հիմնվել: Սակայն ընդհանրական առումով, պետք է բոլորը գիտակցեն՝ շփումն առավելագույնս պետք է բացառել, անկախ նրանից՝ ոստիկան է, թե շարքային քաղաքացի: Իհարկե, կառավարությունը եւ համապատասխան մարմինները պետք է բոլոր հնարավորությունները ստեղծեն, որ կարողանանք առավելագույնս հեշտ հաղթահարել: Բայց, կրկնում եմ, շատ բան կախված է մեր իսկ վարքագծից, գիտակցումից, որ եթե մենք բոլորս այդ դետալերի համախմբում հանդիսացող ճիշտ քայլերը չանենք, արդյունքի բոլորս միասին չենք հասնելուԻ վերջո, անձամբ ինձ համար ցավալի է, որ մշակույթով մոտ ու տարածքային հարեւան Վրաստանն ունի մի քանի անգամ ավելի լավ ցուցանիշ: Չէ, Վրաստանի համար ուրախ եմ, մեր համեմատ բարձր ցուցանիշն է տխրեցնում: Որովհետեւ առողջապահական ցուցանիշներով բազմիցս շատ ավելի լավ ցուցանիշներ ենք ունեցել ուրիշների նկատմամբ:

«Թուրքը այսքան հայ չի կարողանում սպանել, էս ի՞նչ եք անում... հրաժարական տվեք, փրկեք կյանքեր»

 

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

– Ի՞նչ այլ քայլեր կարող են անել մեր պատկան մարմիները, որոնք չեն արվում:

Պարետը հայտարարեց, որ ինքնաթիռ են ուղարկում Չինաստան՝ բուժպարագաներ, սարքավորումներ, թեստեր բերելու: Սա մեկ ինքնաթիռ է, եւ կառավարության համար մեծ բեռ կդառնա մշտապես միայնակ դրանով զբաղվելը. ինչքա՞ն կարող է պետությունը նման բեռներ բերել, որ ապահովի բոլոր հիվանդներին: Իսկ թե ինչ ծավալների են հասել բուժպաշարների սպառումը, ներկայացնել այսպես. եթե մեր բուժկենտրոնը մինչ հիմա մինչեւ սեպտեմբեր ապահովված էր որոշակի պարագաներով, ապա հիմա մնացել  է հազիվ մեկ ամսվա: Եթե մենք ենք այդ վիճակում, ի՞նչ պատկեր կլինի մյուսների մոտ: Այսինքն` կառավարությունը կարող է կազմակերպել, այսպես ասած, «կարգով» ինքնաթիռների չվերթեր՝ նաեւ մասնավոր ընկերությունների մասնակցությամբ, որ նրանք եւս կարողանան այդ կարգի բեռներ բերել, որի պարագայում ե՛ւ վճարումներ կլինեն, ե՛ւ բեռները շուտ կհասնեն հիվանդներին: Ու կարծես այդ ուղղությամբ արդեն որոշ տեղաշարժեր կան, ինչը ողջունելի էԻսկ ընդհանրական առումով, պետական պատկան կառույցը ճիշտ կվարվեր, եթե պարբերաբար հավաքեր գործող գոնե խոշոր բուժմիավորումների ներկայացուցիչներին, խոսեր, քննարկեր: Լավ է, որ կառավարությունը վերցնում է պատասխանատվություն, բայց այդ ծանրաբեռնվածությունը, այսպես ասած, մեկ մարդու բան չէ: Այսինքն` բոլորիս համախմբվածությունն է, որ այս իրավիճակից առավել հանդարտ ելք կարող է տալ:

Հայաստանն օր օրի ավելի է կտրվում աշխարհից. Անդրանիկ Նիկողոսյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА