o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԻՆ ՄՈՏԵՑԵԼ, ՈՐ ՍԱՍՈՒՆՍ ՎԵՐ Է ԿԱՑԵԼ ՈՒ ԿՐԱԿԵԼՈՎ ԱՌԱՋ ԳՆԱՑԵԼ»

03.04.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԻՆ ՄՈՏԵՑԵԼ, ՈՐ ՍԱՍՈՒՆՍ ՎԵՐ Է ԿԱՑԵԼ ՈՒ ԿՐԱԿԵԼՈՎ ԱՌԱՋ ԳՆԱՑԵԼ»

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հաստատված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված` շատերը մոռացել են, որ 4 տարի առաջ այս օրերին մեր հերոս տղաները կյանքի գնով պաշտպանեցին մեր դիրքերը թշնամուց: Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:

Ադրբեջանը մայիսի 18-22-ը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի

2016 թվականի ապրիլի 2-ին Թալիշում հակառակորդի գրաված դիրքերը հետ վերցնելու գործողությունների ժամանակ հերոսաբար իր կյանքը հայրենիքին նվիրաբերեց նաեւ 27 տարին դեռ չբոլորած ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ով հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` «Մարտական ծառայության» մեդալովՀատուկ նշանակության ջոկատի հետախույզ, գնդացրորդ 27-ամյա Սասուն Մկրտչյանը, մինչ այդ ծառայել էր խաղաղապահ զորքերում, աշխատել Վերաքննիչ դատարանում: Ողբերգական էր նաեւ այն, որ ընդամենը 5 օրից` ապրիլի 7-ին Սասունը պետք է նշանադրվեր, իսկ ամռանը` ամուսնանար: «Շատ նպատակներ ուներ Սասունս, բայց այդ պահին միայն իր ընկերների ու հայրենիքի մասին է մտածել»,- չորս տարի անց, վերհիշելով հերոս որդու կորուստը, հուզմունքը մի կերպ զսպելով, «Իրավունքի» հետ զրույցում ասաց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսի մայրը` ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, հավելելով.

ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքը

- Սասունը միայն ֆիզիկապես է բացակա, որովհետեւ ամեն րոպե, ամեն վայրկյան ինքը մեզ հետ է` թե՛ տանը, թե ՛դրսում, թե՛ աշխատանքի վայրում: Հեռախոսը բացում եմ՝ իր նկարն է, տուն եմ մտնում՝ իր նկարներն են, միշտ, միշտ ինքը ինձ հետ է: Իսկ այն ֆիզիկական բացը, որ թողել է, դա երբեք, երբեք չի լրանա: Ուղղակի մի քիչ փարատվում ենք, երբ մեր տղաների մասին հիշում են, գրում են, միջոցառումներ են անում: Երբ տեսնում ենք, թե մարդիկ ինչ հարգանքով, ինչ ցավով են Եռաբլուր գալիս: Այդ ամենը մեզ ներքուստ ուժ է տալիս, զգում ենք, որ մարդիկ գնահատում եւ արժեւորում են մեր տղաների թափած արյունը հայրենիքի համար:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից

- Տիկին Նարինե, վերջին անգամ ե՞րբ եք խոսել Ձեր որդու հետ:

- Մարտի 15-ից Արցախում էր` Թալիշի դիրքերում: Ապրիլի 1-ի երեկոյան տուն վերադարձավ: Երեկոյան 8-ի կողմերն էր, ինչպես միշտ, մեծ սիրով, ընկերներով, հարազատներով նրան դիմավորեցինք, ներկա էր նաեւ Սասունիս ապագա հարսնացուն: Բոլորս ուրախ սրտով նստեցինք հացի սեղանի շուրջ: Ամեն ինչ լավ էր, մինչեւ չարաբաստիկ ապրիլի 1-ի գիշերը: Ցավոք, դա որդուս վերջին այցն էր հայրական տուն, կարծես մի քանի ժամով եկել էր մեզ հրաժեշտ տալու, որ գնաանվերադարձ: Որ ոչ մեկ չէր պատկերացնում, որ դա մեր որդու վերջին խոսակցությունն էր լինելու, վերջին համբույրը, վերջին հանդիպումըՇատ-շատ դաժան են այդ օրվա հիշողությունները:

Ադրբեջանը մայիսի 4-ից կթուլացնի կարանտինային ռեժիմը

- Ինչ են պատմում ընկերները, զինակիցները, նրանք, ովքեր մինչեւ վերջին պահը մեր հերոսի կողքին էին:

- Ընկերները, որ պատմում են, թե ոնց են հասել Թալիշ ու այնտեղից բարձրացել դիրքեր, հրաշքի է նման: Ասում են՝ արկերը այնպես էին թափվում մեքենայի կողքը, դեմը, որ աննկարագրելի է: Մի կերպ, արկերի պայթյունի տակ, հասել են դիրքեր: Մինչեւ Թալիշ հասնելը մի քանի անգամ խոսել ենք Սասունի հետ, հորդորել՝ զգույշ լինի, լուրերից արդեն տեղյակ էինք, թե ինչ է կատարվում Արցախում: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը ո՛չ ես, ո՛չ ամուսինս չէինք կարողանում քնել, սպասում էինք սահմանից լուրերի: Մի պահ ինձ ահավոր վատ  զգացի, ամբողջ մարմնով ցնցվեցի: Հետո իմացա, որ մինուճար որդիս այդ նույն ժամին զոհվել է թշնամու գնդակից:Սասունիս ընկերները պատմում են, որ Թալիշի դիրքերից մեկը գրավելուց հետո Սասունիս գնդացիրը փչացել է: Հորդորել են` առաջ չգնա, բայց չի ենթարկվել: Սասունը խնդրել է զինակցին՝ վառել կրակայրիչը եւ սկսել է քանդել գնդացիրը: Այն կարգի բերելուց հետո կրկին շտապել է վերադառնալ մարտի: Ընկերներն ասում են` թուրքերն այնքան էին մոտեցել, որ Սասունս իր գնդացրով վեր է կացել ու կրակելով` առաջ գնացել, սակայն դիպուկահարի կրակից ծանր վիրավորվել է. «պտտվող» գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքեւ, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել: Դրանից հետո նրանք շարունակել են կռիվը ու երկրորդ դիրքը հետ վերցրել:Ընկերները պատմում են, որ Սասունի զոհվելուց հետո մի անտեսանելի հզոր ուժ է նրանց պատել, եւ որոշել են Սասունիս գործը կիսատ չթողնել: Արդյունքում` ժամեր անց, թեեւ տղաները ստացել էին նահանջի հրաման, բարձրացել են դիրք եւ այն հետ գրավել:

+994 կոդով (Ադրբեջան) համարները անտեսեք․ Սամվել Մարտիրոսյան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА