o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հաղթանակի ապրիլ» ֆիլմը ավելի շատ պատասխաններ տվեց, քան ԱԺ հանձնաժողովը. Նաիրա Կարապետյան

04.04.2020 00:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հաղթանակի ապրիլ» ֆիլմը ավելի շատ պատասխաններ տվեց, քան ԱԺ հանձնաժողովը. Նաիրա Կարապետյան

«Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմից հետո այնքան շատ էին էմոցիաները, որ միայն հիմա եմ կարողանում կիսվել տպավորություններով», - այս մասին գրում է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Այս ֆիլմի ամենամեծ արժեքը, իմ կարծիքով, պատմական փաստը աշխարհին, նաեւ մեր ժողովրդին եւ սերունդներին փոխանցելն է։ Շատ մեծ գործ է արվել՝ դեպքերի անմիջական մասնակիցների կողմից ողջ իրողությունը ներկայացնելով, կոտրվեցին բոլոր միֆերը եւ շահարկումները, որ կային եւ տարբեր պատեհ եւ անպատեհ առիթներին օգտագործվում էին, իսկ անհեթեթ մեղադրանքների հասցեատերերն էլ՝ վեհ լռությամբ սպասում, որ ժամանակը ամեն բան կբերի իր տեղը։ Էլ 80-ականների զենք, էլ 800 հեկտար, էլ փամփուշտ, սնունդ ու վառելիք, էլ դավադրության տեսություններ՝ այս ամենի պատասխանը հստակ տրվեց այս ֆիլմում։ Եվ մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ հաղթանակի համար, ոգու եւ հայրենասիրության, հավատի եւ անձնազոհության համար։ Շնորհակալություն բոլորին՝ շարքային զինվորից մինչեւ գերագույն գլխավոր հրամանատար, շնորհակալություն երկու հայկական պետությունների նախագահներին՝ Սերժ Սարգսյանին եւ Բակո Սահակյանին, զինված ուժերի եւ պաշտպանության ոլորտի բոլոր պատասխանատուներին, բոլոր նրանց, ում ռազմավարական, մարտավարական եւ անմիջական փայլուն աշխատանքի շնորհիվ հաղթանակն իրականություն դարձավ։ Շնորհակալություն կամավորներին, շնորհակալություն բոլոր քաղաքացիներին՝ մի բռունց դառնալու եւ ուժը բազմապատկելու համար։ Շնորհակալություն եւ մեծ խոնարհում մեր հերոսներին՝ երկնքում եւ մեր կողքին։ Շնորհակալություն ֆիլմը ստեղծողներին, այս ֆիլմը ավելի շատ պատասխաններ տվեց, քան ԱԺ հանձնաժողովը, կեցցեք։ Հաղթանակը չեն քննում, հաղթանակը կերտում են, հաղթանակով հպարտանում են»։

Էդվարդ Նալբանդյանը տեսակապով պատասխանում է Ապրիլյան հանձնաժողովի հարցերին

Որպես հետգրություն՝ Ն. Կարապետյանը հավելել է. «Մի միտք է ինձ երեկվանից տանջում՝ ինչպե՞ս կարող է նույն ժողովուրդը լինել այսքան հակասական»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА