o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18 երկիր, որտեղ Կորոնավիրուսը դեռ չի թափանցել

04.04.2020 14:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
18 երկիր, որտեղ Կորոնավիրուսը դեռ չի թափանցել

Աշխարհում այժմ 18 երկիր է հաշվվում, որտեղից նոր տեսակի կորոնավիրուսի վարակման մասին տեղեկություններ չեն ստացվել, այս մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի՝ այսօր հրապարակած տվյալները։

Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ կընդունի այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը ցածր է

Խոսքը Վանուատուի, Եմենի, Կիրիբատիի, Հյուսիսային Կորեայի, Կոմորյան կղզիների, Լեսոտոյի, Մարշալյան կղզիների, Միկրոնեզիայի, Նաուրուի, Պալաուի, Սամոայի, Սան Տոմե և Պրինսիպիի, Սողոմոնյան կղզիների, Տաջիկստանի, Տոնգայի, Թուրքմենստանի, Տուվալուի և Հարավային Սուդանի մասին է:

Մի շարք փորձագետներ կարծում են, որ որոշ երկրներում հնարավոր է, որ կառավարությունները թաքցնում են վարակման դեպքերը։ Մի շարք երկրներում էլ, ինչպիսին Եմենն է, ռազմական կոնֆլիկտների հետևանքով վիճակագրական տվյալներ հավաքելը բավականին բարդ է։

Միևնույն ժամանակ, տվյալ երկրների մեծ մասը ոչ մեծ կղզային պետություններ են, որոնք արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապեր ունեն։ Այսպիսով՝ կորոնավիրուս չի հայտնաբերվել աշխարհի 10 ամենաքիչ այցելություններն ունեցող երկրներից 7-ում։

Հիշեցնենք, որ մարտի վերջին հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար գաղտնի միջազգային օգնություն են խնդրել։

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА