o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նունե Եսայանն այսօր օնլայն համերգ կունենա (տեսանյութ)

04.04.2020 16:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նունե Եսայանն այսօր օնլայն համերգ կունենա (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 4-ին պետք է կայանար ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի մոսկովյան համերգը, սակայն համաշխարհային թագավարակը խափանեց նաեւ երգչուհու մենահամերը: Սակայն, երգչուհին այսօր առցանց մենահամերգ կունենա իր երկրպագուների համար: Այդ մասին, իր սոցիալական ցանցում գրել է Նունե Եսայան ու մասնավորապես շեշտել. «Սիրելի հետևորդներ, ինչպես արդեն գիտեք հասկանալի պատճառներով չեղարկվեց Ապրիլի 4-ին կայանալիք իմ մենահամերգը և ես հնարավորություն չունեմ մոտ ժամանակներս բեմից վայելել ձեզանից եկող դրական էներգիան։ Շատ սիրելով իմ յուրաքանչյուր հանդիսատեսին ու երկրպագուին՝ սիրով հրավիրում եմ բոլորին այսօր երեկոյան ժամը 21։00-ին իմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջում ուղիղ եթերում կազմակերպվելիք փոքրիկ համերգին։ Միասին բարձր տրամադրությամբ հաղթահարենք այս կարանտինային անգույն տրամադրությունը։ #մնատանը տանը, վայելիր համերգը»:

Կանացի դիմանկար։ ՌԴ երգչուհի եւ պրոդյուսեր Հայկուհի Աղաջանյան․«Տեսահոլովակի գաղափարը վերաբերում է ամբողջ աշխարհին. մեծահասակնե՛ր, չեղարկեք պատերազմը »

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА