o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաստատ վերադառնալու եմ ընտանիքիս հետ. Քորթնի Քարդաշյանը վերհիշել է Հայաստան կատարած այցը

04.04.2020 20:35 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Հաստատ վերադառնալու եմ ընտանիքիս հետ. Քորթնի Քարդաշյանը վերհիշել է Հայաստան կատարած այցը

Հայտնի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը տանն ընտանիքի հետ մեկուսանալու ժամանակն օգտագործել է Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ Հայաստան կատարած այցը վերհիշելու համար. Էջմիածնի Մայր տաճար, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայկական ուտեստներ, հայկական զարդերով ֆոտոսեսիա՝ հեռուստաաստղը վերհիշել է այս ամենն ու կրկին վերադառնալու ցանկություն հայտնել: 

​​​​​​​Դատապարտելի … այս «մշակույթն ու վարքագիծը» պետք է գնահատականի արժանանա հատկապես հասարակության կողմից. Լիլիթ Գալստյան

«Մինչ մենք հիմա մնում ենք տանը, աշխարհի մեկ այլ մաս էլ կիսում եմ իմ լուսանկարներով և պատմությամբ `Հայաստան կատարած մեր ուղևորության ընթացքում` հարգելով մեր արմատները մինչև այսօր»: Նա հիշեցրել է, որ կարճ ժամանակով՝ ընդամենը 3 օրով էին Հայաստանում, սակայն հասցրել են իրենց երեխաների հետ շրջել, երեխաները լսել են իրենց ընտանիքի մասին պատմությունները:

«Երեխաները հավանել են պատմությունը այն մասին, թե ինչպես է Նոյի տապանը կանգնել Արարատի գագաթին: Կարծում եմ, որ դա նրանց համար հուզիչ էր, և նրանց ստիպեց հպարտանալ, որ ինչ-որ ձևով կապված են այդ երկրի հետ»,-գրել է հեռուստաաստղը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА