o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում. Փաշինյան

04.04.2020 20:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում. Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում, որովհետեւ նույնիսկ ջերմություն չունի: Այս մասին  այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարությունում  կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող տեղի ունեցած խորհրդակցությանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս պահի դրությամբ աշխարհում կա 1 մլն 119 հազար հաստատված կորոմավիրուսի դեպք, արձանագրվել ե 59 245 մահ եւ 229 338 մարդ առողջացել է: Հայաստանի Հանրապետությունում նույնպես շարունակվում են նոր դեպքերը կորոնավիրուսի:

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ»

Այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք, ունենք ցավոք սրտի 7 մահ, 43 մարդ առողջացել է եւ այս պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ, իհարկե էնքանով, որքանով էդ պրոցեսը համարվում է բուժման, որովհետեւ մեծամասնությունը ավելի քան 500 մարդ ըստ էության որեւէ բուժում չի ստանում, որովհետեւ նույնիսկ ջերմություն չունի, բայց այնուամենայնիվ նրանք վարակակիրներ են եւ նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»,-ասաց վարչապետը: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 770 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 3477 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 720անձ: Վերջին տվյալներով ապաքինվել է 43 անձ, 7 պացիենտ մահացել է: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА