o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ւմ հաշվին է Ծառուկյանն այս օրերին բարեգործություններ անում

04.04.2020 20:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո՞ւմ հաշվին է Ծառուկյանն այս օրերին բարեգործություններ անում

Ինչպես հայտնի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հատկապես սահմանամերձ Տավուշի մարզը: Հիմնադրամի աշխատակիցներն օրեր շարունակ շրջել են Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանի համայնքներով, առաջնային անհրաժեշտության սննդամթերք հասցրել սոցիալապես անապահով ընտանիքներին և տարեցներին: Սակայն պարզվում է, որ բարեգործ Ծառուկյանը, որոշ բարեգործություններ անում է, իր իսկ աշխատակիցների աշխատավարձերի հաշվին: Մեր աղբյուրն, ով աշխատում է Կոտայքի մարզում գտնվող Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, հավաստիցանում է, որ ինքն այսուհետ ստանալու է 60.000 դրամ աշխատավարձ, նախկին 250.000-ի փոխարեն: Վերջինս նշում է, որ գազալցակայանի աշխատակիցներն ընդամենը օրեր առաջ են տեղեկացել, որ նման որոշում է կայացվել: «Գոնե պարոն Ծառուկյանն այս օրերին մեզ խղճար ու նման որոշում չկայացներ»,֊ նշում է մեր աղբյուրն ու ու շեշտում, որ աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում:
Հ.Գ Հարց է առաջանում, ինչո՞ւ է «բարեգործ» Ծառուկյանն իր աշխատակիցների աշխատավարձերի հաշվին հանրապետության տարածքում բարեգործական ծրագրեր իրականացնում: 

«Փաստ». Այն, որ «կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն», շատերն են ասում և վաղուց

Հ. Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА