o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն

04.04.2020 22:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն

ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը տարածելէ հայտարարություն, որում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, Ի պատասխան Ձեր կողմից հնչեցվող որոշ հարցադրումների՝ նշենք, որ դեսպանությունը ձեռնարկում է հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան։

Բելգիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք

Այդուհանդերձ, նշենք, որ ապրիլի 6-ին «Red Wings» ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը համապատասխանաբար նախատեսված են 220 ուղևորի համար է։

Մինչդեռ նշենք, որ ցուցակագրված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է երկու հազարը։ Այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվել և տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։

Նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։ Այս մասին նշել էինք նախորդ հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ ավելորդ ենք համարում ցանկացած շահարկում այս հարցում։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք նաև, որ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА