o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նանի. Ռոնալդուն ավելի լավն է, քան Մեսին, Մարադոնան և Պելեն

04.04.2020 23:00 ՍՊՈՐՏ
Նանի. Ռոնալդուն ավելի լավն է, քան Մեսին, Մարադոնան և Պելեն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Նանին կարծիք է հայտնել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:

«Մեսին, Մարադոնան, Պելեն, իրոք, նրանք բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներն են, սակայն Ռոնալդուն գերազանցում է նույնիսկ նրանց:

Ռոնալդուն մայիսի 19-ին կվերսկսի մարզումները «Յուվենտուսի» հետ

Ես խաղացել եմ Ռոնալդուի կողքին և գիտեմ՝ ինչի է նա ընդունակ: Ռոնալդուն հիմա 35 տարեկան է, սակայն նույնիսկ այդ տարիքում նա լավագույնն է աշխարհում»,- Նանիի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Նշենք, որ Նանին հանդես է գալիս ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Օրլանդո Սիթի» ֆուտբոլային ակումբում: ՄԼՍ-ի ավարտված առաջնությունում պորտուգալացի հարձակվողը 30 խաղում խփել է 12 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА