o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

04.04.2020 23:33 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է հռոմեական ակումբի «Միասին» ակցիային, որի շրջանակում թիմն օգնություն է ցուցաբերում կորոնավիրուսի համաճարակի պատճառով սննդի կամ բժշկական պարագաների կարիք ունեցող 60-ից բարձր տարիքի մարդկանց, որոնք ունեն ակումբի խաղերի տոմսերի տարեկան անդամագրություն։

Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տալիս դիտել Հենրիխ Մխիթարյանը

«Ռոմայի» կազմակերպած ակցիան գործում է ապրիլի 2-ից։ Իտալիայում գործում է հատուկ հեռախոսահամար, որի միջոցով նշված խմբի մարդիկ կարող են կապ հաստատել ակումբի հետ։

Ծառայություններից օգտվելու ցանկություն ունեցողները կարող են զանգահարել +39 (0) 689 38 6000 հեռախոսահամարին կամ գրել assieme@asroma.it էլեկտրոնային հասցեին։

«Ռոմայում» նման ակցիա կազմակերպելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Իտալիայում տարեց մարդիկ վախենում են համաճարակի պատճառով դուրս գալ տնից՝ սնունդ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ ձեռք բերելու համար։

Ավելացնենք, որ Իտալիայում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 124,632, մահացել է 15,362 մարդ, 20,966 մարդ ապաքինվել է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА