o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելցի բժիշկը խոսել է տարեց մարդկանց մեկուսացման հետևանքների մասին

05.04.2020 16:26 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Իսրայելցի բժիշկը խոսել է տարեց մարդկանց մեկուսացման հետևանքների մասին

Տարեց մարդիկ, կորոնավիրուսի ֆոնին մեկուսացման պայմաններում կարող են նստակյաց և պառկած հիվանդներ դառնալ, իսկ չափից շատ ուտելն ու սթրեսը կարող են հանգեցնել խրոնիկ հիվանդությունների սրացման: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով իսրայելցի բժիշկ Լեոնիդ Էյդելմանին:

Կորոնավիրուսով վարակված, անախտանիշ հարյուրավոր քաղաքացիներ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշվածները չեն մեկուսացվելու. Նախարար

«Ես համոզված եմ, որ երկար շաբաթների ընթացքում խրոնիկ սթրեսը, անշարժությունը, շատ ուտելը կունենան իրենց ազդեցությունը և կհանգեցնեն խրոնիկ հիվանդությունների սրացման:

Մյուս կողմից շատ հնարավոր է, որ մարդիկ, որոնց բուժում էր հարկավոր, խուսափեն պոլիկլինիկաներ այցելելուց և հիվանդանոցներում գտնվելուց: Մենք արդեն մի քանի դեպքեր գիտենք, երբ սրտային հիվանդություններով մարդիկ ժամանակին չեն դիմել հիվանդանոց և շատ թանկ են վճարել դրա համար: Տարեց մարդիկ, որոնք հիմա գտնվում են մեկուսացման մեջ, կարող են դառնալ նստակյաց կամ պառկած հիվանդներ»,-գործակալության հետ զրույցում ասել է Էյդելմանը:

Բժշկի կարծիքով՝ տարեց մարդկանց պետք է ֆիզիկապես մեկուսացնել, բայց նրանց չզրկել սոցիալական կապից:

«Ես դեմ եմ «սոցիալական մեկուսացում» հասկացողությանը: Ես կարծում եմ, որ տարածություն պետք է պահել ֆիզիկապես, այլ ոչ սոցիալապես: Մարդիկ, որոնք այցելում են տարեցներին, պետք է տարածություն պահեն և դիմակներ կրեն, որպեսզի չվարակեն նրանց, սակայն տարեցներին սոցիալական շփումից կտրելը կարող է հանգեցնել նրանց հոգեբանական և ֆիզիկական վիճակի վատթարացման»,-նշել է բժիշկը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА