o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշը ողջ աշխարհում գերազանցել է 65 000-ը. Worldometers

05.04.2020 19:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կորոնավիրուսից մահացության ցուցանիշը ողջ աշխարհում գերազանցել է 65 000-ը. Worldometers

Նոր տեսակի կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 65 666 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում փոփոխվող տվյալները:

Կորոնավիրուսից մահացած 85-ամյա, 70-ամյա, 83-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

Ներկա պահին վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 1 215 940-ի: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 253 694 մարդ: Ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 896 580 մարդ:

Հիշեցնենք, որ նախորդ օրը հաղորդվող տվյալների համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությամբ մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակման 80 000 նոր դեպք է գրանցվել:

ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի տարածման համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА