o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Փաշինյանը ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան. Շարմազանով

05.04.2020 22:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Փաշինյանը ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան. Շարմազանով

«Օրեր առաջ հերթական խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հանձնարարեց ներկայացնել ներդրումային պիլոտային ծրագրեր: Ավելին, մինչեւ այդ նա արդեն նշել էր, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է: Ու սպասվող տնտեսական ճգնաժամի մասին խոսեց նա, ով ընդամենը մեկ ամիս առաջ «զրո» արձագանք էր տալիս իմ մտահոգություններին նավթի գների ռեկորդային անկման, ռուսական ռուբլու արժեզրման ու կորոնավիրուսի սպասվող սպառնալիքի վերաբերյալ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա հեգնում էր քաղաքական ընդդիմախոսներին՝ հպարտ հայտարարելով, թե կորոնավիրուսը ում շունն է: Հիմա հերթը հասել է ներդրումային ծրագրերին: Ի՞նչ ներդրումների մասին կարելի է խոսել, երբ «քայլողները» կառավարման երկու տարիների ընթացքում ներդրումներ ոչ միայն չեն եղել, այլեւ հեղափոխական տեմպերով նվազել են: Հարց է առաջանում՝ո՞ւմ եւ ի՞նչ ռեսուրսներով է Հայաստանում ներդրումներ արվելու: Անվտանգության, տնտեսական ու առողջապահական սպառնալիքներին դիմակայելու եւ ներդրումներ ներգրավելու ճանապարհը քաղաքական ու հասարակական համերաշխություն քարոզելն է: Սակայն նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում ռեժիմը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել քաղաքական բանտարկյալներին ու մասնավորապես նախագահ Ռ. Քոչարյանին: Համերաշխություն ժանտախտի ժամանակ կարգախոսի փոխարեն՝ Փաշինյանը ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան», - այս մասին գրում է ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ, Հայկը կհաղթի Բելին հեշթեգով, որպես հետգրություն հավելում. «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Առողջություն բոլորիդ»:

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА