o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 6-ը Սեղանի թենիսի համաշխարհային օրն է

06.04.2020 11:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 6-ը Սեղանի թենիսի համաշխարհային օրն է

Սեղանի թենիսի համաշխարհային օրը (Word Table Tennis Day) դեռ շատ երիտասարդ տոն է. առաջին անգամ այն նշվել է 2015 թվականի ապրիլին: Սակայն դա չի խանգարել տոնին անմիջապես հայտնի դառնալ գրեթե ամբողջ աշխարհում, գրում է Calend.ru-ն:

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նոր մարզական օրվա ստեղծման նախաձեռնողը Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան է (International Table Tennis Federation, ITTF)` նպատակ ունենալով տարածել այս մարզաձեւը, զարգացնել տարբեր երկրներում, միավորել դրանով զբաղվող մարդկանց, եւ, իհարկե, առողջ ապրելակերպ քարոզել:Իսկ հենց ապրիլի 6-ին տոնի անցկացումը նվիրված է Հանուն զարգացման եւ խաղաղության սպորտի միջազգային օրվան:

Սեղանի թենիսը (որը նաեւ հայտնի է որպես «պինգ-պոնգ») ի հայտ է եկել ավելի քան մեկ դար առաջ, իսկ այսօր օլիմպիական մարզաձեւ է (1988 թվականից): Այն սպորտային խաղ է, որի ժամանակ հատուկ գնդակը որոշակի կանոններով նետվում է ցանցով խաղասեղանին: Խաղացողների նպատակն է հասնել մի իրավիճակի, երբ հակառակորդը չի կարողանա հետ մղել կամ սխալ հետ կմղի գնդակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА