o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լավագույն օրերը կվերադառնան»․ Էլիզաբեթ 2-րդը կորոնավիրուսի համավարակի ֆոնին հատուկ ուղերձով դիմել է բրիտանացիներին․ The Guardian

06.04.2020 11:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Լավագույն օրերը կվերադառնան»․ Էլիզաբեթ 2-րդը կորոնավիրուսի համավարակի ֆոնին հատուկ ուղերձով դիմել է բրիտանացիներին․ The Guardian

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ հեռուստաուղերձ է հղել բրիտանացիներին, գրում է The Guardian-ը։

«Թեև նախկինում նույնպես հանդիպել ենք փորձությունների, սակայն սա այլ դեպք է։ Այս անգամ մենք աշխարհի բոլոր ժողովուրդների հետ միավորվել ենք մեկ ընդհանուր նպատակի համար՝ վարակի բուժման համար օգտագործելով գիտության մեծ ձեռքբերումները և միմյանց հանդեպ մեր կարեկցանքը։ Մենք հաջողության կհասնենք, և այդ հաջողությունը կպատկանի մեզնից յուրաքանչյուրին»,- ասել է Մեծ Բրիտանիայի միապետը։

Իր ուղերձում թագուհին, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել առողջապահության ազգային համակարգում աշխատող բոլոր մարդկանց։

«Ձեր դժվարին աշխատանքի ամեն ժամը մեզ ավելի է մոտեցնում բնականոն կյանք վերադարձին»,-ասել է թագուհին՝ հավելելով, որ և՛ ինքը, և՛ ամբողջ երկիրը բարձր են գնահատում բուժաշխատողների աշխատանքը:

Միապետը նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր կատարում են իշխանության հանձնարարականը և մնում են տանը՝ այդպիսով նվազեցնելով կորոնավիրուսի տարածումը։

«Միասին մենք պայքարում ենք այդ հիվանդության դեմ, և ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ եթե մենք պահպանենք միասնությունն ու վճռականությունը, ապա հաղթանակ կտանենք»,- հայտնել է թագուհին։

Նա նշել է, որ երկրի բոլոր բնակիչները «կարող են հպարտանալ այն հանգամանքով, թե ինչպես են դիմագրավում իրենց առջև ծառացած մարտահրավերին»: Թագուհին հույս է հայտնել, որ հետագայում նրանց մասին կասեն՝  «բրիտանացիների այս սերունդը նույնքան ուժեղ է, որքան նախորդները»:

«Թեև մենք դեռ շատ փորձությունների միջով պետք է անցնենք, բայց պետք է մխիթարվենք այն հանգամանքով, որ լավագույն օրերը կվերադառնան. մենք կրկին կլինենք մեր ընկերների, ընտանիքների հետ, մենք նորից կհանդիպենք»,-ասել է թագուհին։

Էլիզաբեթ 2-րդի հատուկ ուղերձը նրա գահակալության տարիներին ընթացում հինգերորդն է։ Մեծ Բրիտանիայի թագուհին հատուկ ուղերձներով հանդես է եկել 1991-ին՝ Պարսից ծոցում պատերազմի ժամանակ, արքայադուստր Դիանայի մահից հետո, մոր թագուհու մահից հետո և 2012թ.՝ իր գահակալության 60-ամյակի կապակցությամբ։

Ներկայում Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 47 806 դեպք, որից 4 934-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 135 մարդ։

«Մենք սխալ հիվանդություն ենք բուժում». կորոնավիրուսի թիրախն ամենևին էլ թոքերը չեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА