o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ականջներիդ հետևը կտեսնեք, հայ կինոյի մոնոպոլ կառավարումը՝ ոչ». Կինոռեժիսորը շարունակում է բացահայտել հայկական կինոյի չարորակ ուռուցքը

06.04.2020 15:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ականջներիդ հետևը կտեսնեք, հայ կինոյի մոնոպոլ կառավարումը՝ ոչ». Կինոռեժիսորը շարունակում է բացահայտել հայկական կինոյի չարորակ ուռուցքը

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը շարունակում է իր բացահայտումները՝ հայկական կինոարտադրության եւ կինոոլորտի մասին. «Ըստ մեզ փոխանցված փաստաթղթի 2020թ-ին կինոկենտրոնից ամենամեծ ֆինանսավորումը ստացել է «Ոսկե ծիրան կինոյի զարգացման հիմնադրամը»՝ Հ Խաչատրյանի որդու, Ռ Խաչատրյանի ֆիլմի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կինոռեժիսորն ու հստակեցրել. «Հայկական կինոյի չարորակ ուռուցք «ոսկե ծիրան» աղանդավորական կարտելը ցանկացած իշխանության հետ սերտաճելու յուրահատկության շնորհիվ վերջին 20 տարում կարողացել է զավթել կինոյի պետական կառվարման բոլոր լծակները։ Աղանդի անդամները նստած են կինոկենտրոնում, ԿԳՄՍ նախարարությունում, կինոմիությունում, կինոակադեմիայում։ «Կինոյի տնից» հայ կինոն ղեկավարող այս աղանդն է պատասխանատու մեր կինոթատրոնային ցանցի ոչնչացման, Հայֆիլմի վաճառքի, պետական երկու ստուդիաների արտադրած կինոաղբի համար։ Սակայն ամենակարող սինդիկատը փլուզման եզրին է իր մի օղակի՝ ազգային կինոկենտրոն կոչվող թարախաբշտիկի ղեկավարի ճակատագրական սայթաքումների պատճառով։

Տուրիզմի ոլորտը վտանգված է, ընկերությունները կանգնած են սնանկացման եզրին. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ. Տեսանյութ

Այս սինդիկատին պետք չէ թերագնահատել։ Հանրային ճանաչելիությունը 0-է, կինոյում թողած հետքը՝ աննշմար, 3 միլիոնանոց Հայաստանում չեք գտնի 3 մարդ, որ սրանց ստեղծած 3 ֆիլմի անուն հիշի, բայց գումարը, որ պետությունը ծախսել է սրանց «ֆիլմերի» ու «միջոցառումների» վրա 15 տարում գերազանցել է 12 միլիարդը։ 12 միլիարդ դրամ, կամ 25 միլիոն դոլար ֆիլմերի, փառատոնի ու անվերջանալի ուղևորությունների համար, որոնք պետական գանձարան ոչինչ հետ չեն բերել։ Հայ կինոյի ամենաամոթալի ժամանակը կերտած, ՀՀ անխտիր բոլոր իշխանությունների տակ պառկած ահա այս մարդիկ, հիմա տքնում են մարկետինգային rebranding-ի վրա որպեսզի նոր իշխանության տակ մտնեն որպես «հեղափոխական բարեփոխիչներ»։

Ի՞նչ են ուզում իրականում։ Ուզում են պահել հանցավոր սինդիկատի սեյֆը՝ ազգային կինոկենտրոնը։ Կառույց, որի միջոցով սինդիկատը սնվում է, շրջագայում ու կաշառում հպատակ ռեժիսորներին՝ ֆինանսավորելով ֆիլմերը։ Կառույց, որը ղեկավարում է մի կին, ում գործունեության միակ ուշագրավ արդյունքները հաղորդագրություններն են դատախազությանը, ում մեղադրում են կեղծ մատնության, հովանավորչության, պետական գումարների փոշիացման մեջ։ Ինչո՞ւ։ Որովհետև հանցագործ սինդիկատի սկզբունքով, չեն զիջելու սեյֆը, պատերազմելու են օրինականության դեմ մինչև վերջին «փամփուշտը», հասկանալով, որ սա իրենց էպոխայի վերջն է»:

Հ. Գալստյանը, թերեւս վստահեցրել է, որ առաջիկայում ավելի լայն բացահայտումներ կներկայացնի այս ամենի մասին, բայց կարեւորել է մի հանգամանք եւս. «Ես մի քանի գրառումով կանդրադառնամ կինոկենտոնին, որից հետո կհանրայնացնեմ «Շուշանիկ Միրզախանյանի հաղորդման հիման վրա» մեր ընկերության դեմ հարուցված թիվ 10101319 քրեական գործի դետալները։ Գործ, որ բացահայտում է հայ կինոյի պետական կառավարման ողջ աղբը՝ կեղծ բարեպաշտների, ինտրիգանների, կազնակրատների ու մատնիչների տեսքով։ Գործ, որով փակելու ենք հայկական կինոյի ամենակեղտոտ էջը ու սկսելու ենք նոր, մաքուր Կադրից։ Տնօրենի ժպ-ն չի մնա կինոկենտրոնում, կինոմիությունն էլ կզրկվի «Կինոյի Տունը» վայելելու մենաշնորհից։ Ականջներիդ հետևը կտեսնեք, հայ կինոյի մոնոպոլ կառավարումը այլևս չեք տեսնի»,- եզրափակել է Հ. Գալստյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА