o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր

06.04.2020 20:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր

 

Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Արմավիրի զորամասերից մեկում զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով. Նիկոլ Փաշինյան

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА