o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանյան ավիացիայի մնացորդների ոչնչացման ողջ պատասխանատվություն մնաց Նիկոլի վրա

06.04.2020 22:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանյան ավիացիայի մնացորդների ոչնչացման ողջ պատասխանատվություն մնաց Նիկոլի վրա

Այն, որ Նիկոլն իր սերասածին չինովնիկությանը պաշտպանելու համար շատ բանի կգնա, նորություն չէր։ Բայց որ պետության վրայով էլ կանցնի․․․ չնայած դա էլ էր սպասելի։

Ամեն դեպքում, փորձելով արդարացնել հայաստանյան ավիացնիայի մնացորդներն ավիրող ներկայիս Քաղավիացիայի կոմիտեն, Նիկոլը հասավ նրան, որ սկսեց սեփական երկրի մի կերպ գոյանտեւող ավիաընկերություններին գրեթե միջազգային ահաբեկչության մեջ մեղադրել։ Նրա խոսքով․ «Երկար տարիներ հայաստանյան ինքնաթիռները Աֆրիկյան երկրներում զբաղվել են ապօրինի գործունեությամբ, զենքերի վաճառքով եւ այլն»։ Բնականաբար, այս անգամ էլ որեւէ կոնկրետ փաստ չհնչեցնելով, նիկոլն անցավ սեփական տաթեւիկների պաշտպանության, եւ հանուն դրա սկսեց անգամ եվրոպական կասույցներին մեղադրել․ «Մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից։ Շահարկողներն էլ իզուր են շահարկում, որովհետեւ ես կարծում եմ՝ սա կոնկրետ այն պետական մարմինների սաբոտաժի մասին, որ խոսում էի, այ էս սաբոտաժի դեպքերից մեկն է, եթե դուք հիմա նայեք Կապանի իմ ասուլիսը, այնտեղ խոսել եմ Քաղավիացիայի կոմիտեի գործունեության մասին, թե ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ՝ որոնց գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել․․․ Եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, որովհետեւ քննարկումը պետք է տեղի ունենար մայիսին։ Մեր Քաղավիացիայի կոմիտեն բողոքարկել է»։

Քաղաքական զարգացումները Նիկոլին մտցրել է փակուղի. Արթուր Թովմասյան

Կարճ ասած, բոլորն են մեղավոր, բացի քաղաքվիացիայի ներկայիս դրածոներից։ Եվ այս ամենով Նիկոլն ապացուցեց, որ ամեն ինչ եղել է իր գիտությամբ, այսինքն՝ հայաստանյան ավիացիայի մնացորդների ոչնչացման ողջ պատասխանատվություն հենց նրա վրա է մնում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА