o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Մոտ օրերս հնարավոր է հայկական ավիացիայի շուրջ նոր խնդիրներ ծագեն. Ռոբերտ Մարգարյան

07.04.2020 02:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Մոտ օրերս հնարավոր է հայկական ավիացիայի շուրջ նոր խնդիրներ ծագեն. Ռոբերտ Մարգարյան

«Հայկական ավիացիայի շուրջ կրքերը, կարծես թե, հանդարտվելու նպատակ չունենՎերջին օրերին հայկական որոշ ավիաընկերությունների կողմից դեպի Եվրոպա իրականացվող թռիչքների արգելման եւ այդ կապակցությամբ ՔԱԿ-ի շուրջ ծավալված զարգացումներին զուգահեռ երկուշաբթի օրը «պատահական զուգադիպությամբ» բրիտանական հեղինակավոր «The Independent»-ի ինտերնետային կայքի պարսկերեն հրապարակման բաժնում հայտնվել է «Պատժամիջոցների շրջանցման համար «Մահան»-ի երեք հաջող օպերացիաների պատմությունը» կամ «Ինչպե՞ս Հայաստանը վերածվեց «Մահան» ավիաընկերության ետնաբեմին» խորագրով հոդվածը», - այս մասին գրում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ հավելում. «Ավիացիայի ու պաշտպանության ոլորտի փորձագետ Բաբաք Թաղավին հիշյալ հոդվածում մանրամասնորեն ներկայացրել է վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում տարբեր անունների ներքո ավիաընկերություններ գրանցելու միջոցով ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու իրանական «Մահան» ավիաընկերության քայլերին: Հոդվածագիրն ի դեպ, Երեւան-Թեհրան-Երեւան ուղղությամբ թռիչքներ իրականացնող միակ ավիաընկերություն «Արմենիա Էյրվեյզ»-ին մեղադրել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված «Մահան» ավիաընկերության հետ համագործակցության եւ ինքնաթիռների արգելված պահեստամասեր ձեռքբերելու հարցում հիշյալ ավիաընկերությանն օժանդակելու մեջ: Դժվար թե բրիտանական թերթում հայտնված հիշյալ տեղեկությունները վրիպեն ԱՄՆ-ի գանձապետարանի սուր հայացքից, ինչից կարելի է եզրակացնել, որ մոտ օրերս հնարավոր է հայկական ավիացիայի շուրջ, իհարկե միանշանակ այլ ուղղությամբ, նոր խնդիրներ ծագեն»:

​​​​​​​2018-ի «հեղափոխությունից» հետո Հայաստան տեղափոխվածները, հիմա անհապաղ ուզում են ՌԴ վերադառնալ. քաղաքագետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА