o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքե՞ր կարող են համարվել կառավարության հղի կնոջը միանվագ դրամական օգնություն տրամադրելու ծրագրի շահառու

07.04.2020 09:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ովքե՞ր կարող են համարվել կառավարության հղի կնոջը միանվագ դրամական օգնություն տրամադրելու ծրագրի շահառու

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետեւանքով աշխատանքի շուկայում սոցիալական խնդիրների առաջ կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օգնություն տրամադրելու ծրագրի կարգը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայք էջից։

Որպես սփոփանք կարող եմ ասել՝ «հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց. Միքայել Մինասյան

Ներկայացնում ենք կարգը.

«1) Սույն կարգով կարգավորում են կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն նշանակելուն եւ վճարելուն առնչվող հարաբերությունները։ 2) Միանվագ դրամական օժանդակությունը նշանակվում է բժշկական կազմակերպություններով հաշվառված՝ 2020-ի մարտի 30-ի դրությամբ հղիության 12-րդ շաբաթը լրացած կնոջը, եթե՝

  • Հղին այդ օրվա դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր, իսկ նրա ամուսինն ազատվել է աշխատանքից 2020-ի մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում եւ չի անցել այլ աշխատանքի։
  • Հղին այդ օրվա դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր եւ չունի ամուսին (ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է)։

3) Անձը չի կարող օգտվել այս ծրագրից, եթե`

  • հանդիսանում է ՀՀ կառավարության նախաձեռնած կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակը կարգավորելու այլ միջոցառումների շահառու։
  • Անձը չի կարող օգտվել նաեւ, եթե հղիության 34-րդ շաբաթը լրացել է մինչեւ մարտի 30-ը։

4) Միանվագ դրամական օժանդակության չափը կազմում է 100 հազար դրամ։

5) Միանվագ դրամական օժանդակությունը նշանակում եւ վճարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ առողջապահության եւ արդարադատության նախարարություններից ստացված տվյալների հիման վրա։

6) Առողջապահության նախարարությունը Սոցիալական ապահովության ծառայությանն է տրամադրում բժշկական կազմակերպություններում հաշվառված 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ առնվազն 12 շաբաթական, սակայն ոչ ավելի քան 34 շաբաթական հղիների՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ առկայության դեպքում՝ նաեւ հեռախոսահամարը եւ էլեկտրոնային հասցեն։

7) Իսկ արդարադատության նախարարությունը ծառայությանն է տրամադրում քաղաքացիական կացության ակտերի (ամուսնության, ամուսնալուծության, մահվան) գրանցման վերաբերյալ տեղեկություններ։

8) Սոցապ ծառայությունը հիմք ընդունելով այդ տվյալները կազմում է շահառուների ցանկն ու վճարման ցուցակներն՝ ըստ բանկերի։

9) Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, ինչպես նաեւ հղիի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, վճարման ենթակա գումարը։

10) Օժանդակությունը տրամադրվում է անկանխիկ եղանակով։ Ընդ որում, եթե օժանդակության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է պետական բյուջե։

11) Բանկի ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ բոլոր շահառուներին հավասարապես բաշխելով համաձայնագիր կնքած բանկերի միջեւ։

12) Վճարման ցուցակը բանկին փոխանցելու հաջորդ օրվանից շահառուն, online.ssa.am կայքէջում մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, տեղեկանում է վճարման ցուցակում ներառված լինելու կամ չլինելու մասին։

13) Միանվագ դրամական օժանդակության գումարը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց։

14) Միանվագ դրամական օժանադակության գումարն ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА