o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի վարակման 20 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 853-ի

07.04.2020 10:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսի վարակման 20 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 853-ի

Հայաստանում ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու  20  նոր դեպք է գրանցվել: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առողջացել է 25 քաղաքացի:

Սևանում սուպերմարկետում և բանկում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել. A1plus.am

Նա նկատեց, որ թեստավորվել է 211 քաղաքացի: «Ըստ էության, առաջին անգամ է, որ հաստատված դեպքերն ավելի քիչ են, քան առողջացած քաղաքացիները: Մինչեւ շաբաթվա վերջ կհասնենք նրան, որ օրական հազար թեստ կանցկացվի»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 833 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 853 դեպք

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА