o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրաչոն վառեց Նիկոլին

07.04.2020 12:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հրաչոն վառեց Նիկոլին

Օրինակ, դուք երբեւէ կարող էիք պատկերացնել, որ խամաճիկների թատրոնի դերասան  ոմն  Հրաչիկ Հակոբյանը  երբեւէ հանկարծ կդառնա Հայատանի Հանրապետության Ազգային ժողովի պատմագավոր մի բան էլ դատողություններ կանի քաղաքական այս կամ այն գործընթացների մասին: Այո՛, դժվար է պատկերացնել: Ինքն էլ չէր պատկերացնում, բայց ուներ քույր, որը  ուներ ամուսին, որը ուներ իր տեր տիրակալները եւ երբ վերջիններս որոշեցին, որ Նիկոլին պետք է դարձնեն վարչապետ, Աննային առաջին  տիկին, էս մեր խամաճիկների թատրոնի դերասանն էլ դարձավ պատգամավոր: Ճիշտ է, իր հոգում նա մնաց խամաճիկների թատրոնի դերասան եւ այդ կարգավիճակով ու հոգեվիճակով շարունակում է ծառայել իր փեսուն: Սակայն երբեմն  իր անփորձության  եւ սահմանափակ գիտելիքների պատճառով Հրաչոն  բլթցնում է այնպիսի  մտքեր, որոնց պատճառով  փեսեն հետո ստիպված է լինում արդարանալ, ղժղժալ, ընկնել հիստերիկայի մեջ եւ ինչպես միշտ հիշել նախկիններին:

Նիկոլին թվում էր, թե նա է օգտագործում Լուկաշենկոյին, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը. Արմեն Աշոտյան

Այսօր «Ժողովուրդ» թերթին տված իր հարցազրույցում Հրաչիկը խոստովանեց, որ «հեղափոխության պահապաններ» երիտասարադների խմբակը, որը զբաղված է այլակարծիք  քաղաքացիների  ահաբեկմամբ, անմիջապես կապված է իշխանությունների հետ եւ հանդիսանում է այդ  քրեական խունտայի  հարվածող գործիքներց մեկը: Թեեւ ոչ ոք դրա մեջ չէր էլ կասկածում, սակայն Հրաչոյի պնդումը, թե. «Մեծ հաշվով իշխանությունների հետ այդ մարդիկ կապ չունեն», փաստում է, որ նեղ հաշվով  կեղտոտ  հանձնարարություններ կատարելու հաշվով կապ ունեն: Այնուհետեւ Հրաչոն դառնում է այդ խուլիգանական  խմբակի  եւ նրանց ահաբեկչական գործողությունների փաստաբանը. «Այդ խումբը բացվել է այն ժամանակ, երբ շատ խոսվում էր հակահեղափոխության մասին: Իրենք էլ` որպես ՀՀ քաղաքացիներ, որոշեցին նման ձեւով հակադարձեն այդ հակագեղափոխականներին»: Այսինքն` ըստ Հրաչոյի եւ իր նման քայլարածների ամբողջությամբ արդարացվում է մարդկանց ահաբեկելը, սպառնալը, ճնշելը, եթե այդ մարդիկ հանդգնել են ԽՈՍԵԼ հակահեղափոխության մասին: Դե,  նիկոլիզմի  շնթռլոները հենց այդպես էլ մտածում են, որ իրավունք ունեն փակելու ցանկացածի բերանը, եթե որեւէ մեկը իրենց հակառակ կարծիքն ունի եւ այդ  ահաբեկչական գործողությունները կատարելու համար իշխանությանը անհրաժեշտ են հենց  այդպիսի  «պահապաններ»: Ինչպես ասում է Հրաչոն. «Իշխանությունը կարիք չունի ֆեյք էջեր ունենալու, ինչպես հայտարարում է ընդիմությունը: Սա ռեալ մարդիկ են»: Այստեղ, իհարկե, ստում է փաշիզմը ինքն իրեն  պահպանելու համար կարիք ունի ե՛ւ ֆեյք էջերի, ե՛ւ Հրաչոյի ասած ռեալ մարդկանց:, բայց փաստը մնում է փաստ, որ Հրաչոն խոստովանեց, որ վերոհիշյալ «ռեալ մարդիկ» անհրաժեշտ են իրենց իշխանությանը: Ինչպես ասում են Նիկոլի եւ շրջապատի ժառգոնով «Հրաչոն վառեց Նիկոլին»:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА