o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Քաղաքագետ Գագիկ Համբարյան

07.04.2020 12:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 4 ժամյա facebook-յան ուղիղ եթերը և իբրև թե ամենաշատ հավանություն ստացած հարցերին պատասխանելը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի ապագան վտանգված է...
Բայց դրան կանդրադառնամ ավելի ուշ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մոդեռատոր Աննա Հակոբյանի ուղիղ եթերն արձանագրեցին հակառեկորդ. երբևէ Փաշինյանի ելույթներն այսքան քիչ մարդ չէր դիտել, ինչպես այս անգամ...Ես հակառակն էի սպասում... Բազմիցս գովադված ասուլիսի դիտումները շատ պետք լինեին նաև այն հանգամանքով պայմանավորված, որ պարապուրդի մատնված հասարակությունն օրվա մեծ մասը համացանցում է անցկացնում...Սակայն Փաշինանի ուղիղ եթերը, որը սկսվեց մոտ 12 հազար դիտումներով խայտառակ ավարտ ունեցավ՝ 4416 ունկնդիր...Որքան կռահում եմ, դրանց մեծ մասն էլ հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերն էին, որոնց հրահանգվել էր դիտումների ինչ-որ չափի ապահովում...
Փաշինյանի ելույթը, որը հեռարձակում էին նաև մի քանի ԶԼՄ-ներ ևս շատ քիչ դիտումներ ունեին...
Հայաստանի վարչապետն այս անգամ ջախջախիչ պարտություն կրեց իր իշխանության կողմից facebook-ում ստեղծված Ջոնի Բրջոնի անունով խեղկատակ և հիմար կերպարով ներկայացող մեկին, ում գլխավոր խնդիրն է անմեղսունակ վարքագծով և ապուշ պահվածքով շեղել համացանցում այս օրերին շատ ժամանակ անցկացնող հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից...Բրջոնիի 2-3 ժամանոց ուղիղ եթերները ստաբիլ դիտում են 8-10 հազար մարդ...
Իշխանությունների ստեղծած այս կերպարն այսօր ապացուցեց, ով ավելի պոպուլյար է, քան Նիկոլ Փաշինյանը, որի դեմագոգիան շատերի համար բացահայտված է...
Հայտնի արտահայտությունը՝ "Հեղափոխությունը խժռում է իր զավակներին" արդիական է նաև Հայաստանի համար...
Հեղափողության ծնունդ Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին...

Վարչապետը վերջապես անդրադարձավ Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ Ուրիխանյանի հարցին պատասխանելիս

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА