o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.04.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Աշխարհի լրատվական դաշտով սենսացիա է պտտվում. հրապարակվել է այն «դարի հանցագործիե անունը, ով  աշխարհին գցել է կորոնավիրուսի փորձանքի տակ` դոկտոր ՉԱՐԼԶ ԼԻԲԵՐ: Ահա ինչ լուր է շրջում. «ԱՄՆ-ում ձերբակալվել է Covid-19 վիրուսի ենթադրյալ ստեղծողը, որն այն վաճառել է Չինաստանին: Մասնավորապես, WCVB ալիքը հեռարձակել Է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական հայտարարությունը: Խոսքը Հարվարդի համալսարանի քիմիայի եւ կենսաբանության բաժնի պետ, դոկտոր Չարլզ Լիբերի մասին է: Այս ամերիկացի գիտնականը պայմանագիր է ունեցել Ուհանի համալսարանի հետ` Covid-19-ի ուսումնասիրության վերաբերյալ: Նա ձերբակալվել է Հարվարդի իր աշխատասենյակում (ԱՄՆ)»: Սակայն, երբ այդ տեղեկատվության սկզբնաղբյուրների մեջ փոքր ինչ խորանում  ենք, ապա հայտնաբերում ենք զարմանալի բաներ: Նախ` դեռ փետրվարին հեռուստաալիքներով պտտվում էր սյուժե` Լիբերի ձերբակալության մասին, Յութուբում նրա անունով կարելի է այդ ժամանակաշրջանի  մի քանի տասնյակ  տեսանյութեր գտնել, որ առնչվում են ձերբակալությանը, սակայն զարմանալիորեն հիմա  այդ գիտնականը հայտնվեց ուշադրության  կենտրոնում, եւ հիմա փչում են «դարի հանցագործիե փուչիկը, հիմնականում դեղին մամուլում: Ստացվում է զարմանալի բան` դեռ փետրվարին ԱՄՆ-ում նշանակել էին կորոնավիրուսի «գլխավոր մեղավորինե, եւ հիմա այդ անունը  պետք եկավ: Իսկ եթե  փոքր-ինչ էլ ավելի ես խորանում, ապա պարզվում է մեկ այլ զարմանալի բան` դոկտոր Լիբերը խորացած է կիբօրգների եւ նանոռոբոտների ստեղծման ուղղությամբ, այսինքն` նա ավելի բարձր  կարգի մասնագետ է, քան լեգոյի պես մարտական վիրուսները հավաքողները: Ստացվում է զարմանալի զուգահեռ` եթե մեր երկրում հրեշի կերպար ստեղծելու նպատակով  գեներալ Մանվելի «գրպանըե «տուշոնկա էին գցելե, ապա  ԱՄՆ-ում էլ նույնանման կերպար ստեղծելու համար...

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք ԱԺ-ի կողմից ընդունված սկանդալային օրենքը, համաձայն որի` կորոնավիրուսից մահացածների դիակները չպետք է հերձվեն, իբր թե ոչ մի պայման չկա «սարսափելի վարակիչե դիակները հերձելու: Եվ ահա զարմանալի բաներ է հրապարակում հռչակավոր բժիշկ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նա մասնավորապես գրում է. «Սույն թվականի մարտի 24-ին Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված ուղեցույցի մեջ ասվում է` 1. «բացառությամբ հեմորագիկ տենդերի` (Էբոլա, Մակբուրգ) եւ խոլերա, ախտահարված մարմինները վարակի աղբյուր չեն հանդիսանում: Այս դեպքում միայն թոքերը կարող են հանդիսանալ վարակի աղբյուր` ոչ պատշաճ դիահերձման դեպքում»: 2. «դեռեւս չկա դիահերձման ժամանակ բուժանձնակազմի վարակման որեւէ փաստ»: Զարմանալի եւ անհարմար բան ստացվեց` եթե հետեւենք հեղինակավոր միջազգային կազմակերպության ուղեցույցին, ստացվում է, որ կորոնավիրուսից մահացածին հերձելը ամենեւին էլ վտանգավոր չէ, եւ առհասարակ դիահերձողի վարակման դեպք չի էլ եղել: Բա հետո...

ԶԱՐՄԱՆՔ

Նույն կորոնավիրուսային իրավիճակից ելնելով` գլխավոր դատախազությունը որոշել էր «բեռնաթափել» կալանավայրերը եւ կալանքից ազատ արձակել ռիսկային` բարձր տարիքի կալանավորներին, որոնք  գտնվում են բանտային կամ քաղաքացիական հիվանդանոցում: Եվ ահա  զարմանալի ու քստմնելի բան է կատարվում` որպեսզի ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ վրա չտարածվի այդ որոշումը, նրան շտապ հանում են հիվանդանոցից եւ տեղափոխում կալանավայր: Դե, ինչ ասես սրան, քանի որ այդ ստորությունը բնորոշելու համար տպագիր բառապաշարի  հարմար բառեր չենք գտնում, շատ զարմանալի է...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА