o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիշում եմ` 1986 եւ 1987 թվականներին, մայիսի 9-ի նախօրեին զանգահարում էին զինկոմիսարիատից` ես ու պապս միասին գնում էինք մեդալ ստանալու.Դավիթ Ջամալյանը վերհիշում է պապիկի հերոսական անցյալը

07.04.2020 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Հիշում եմ` 1986 եւ 1987 թվականներին, մայիսի 9-ի նախօրեին զանգահարում էին զինկոմիսարիատից` ես ու պապս միասին գնում էինք մեդալ ստանալու.Դավիթ Ջամալյանը վերհիշում է պապիկի հերոսական անցյալը

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ պապը (հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հայրը): Մեզ հետ զրույցում, վերհիշելով պապի հերոսական անցյալը, ռազմական փորձագետը պատմեց.

Մայիսի 25-ը Կորած երեխաների միջազգային օրն է

- Պապս` Աղաբեկ Սարգսի Նալչաջյանը, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ էր եւ ազատված էր զորակոչից օրինական հիմքով. ուսուցիչներին չէին զորակոչում: Բայց Մեծ Հայրենականի առաջին օրերին ներկայացել էր զինկոմիսարիատ եւ կամավորագրվել: Երբ մեկնում էր պատերազմ, ուներ երկու մանկահասակ որդի` Թորգոմ եւ Ալբերտ Նալչաջյանները: 1942-ին Հյուսիսային Կովկասում` Նալչիկ քաղաքի մոտ, վիրավորվում է աջ ձեռքից ու ոտքից: Երկար բուժում ստանալուց հետո աջ ձեռքն այդպես էլ չվերականգնվեց: Պապս սովորեց գրել ձախ ձեռքով, եւ արդեն պատերազմից հետո շարունակեց մանկավարժական գործունեությունըՀիշողությանս մեջ տպավորվել է, կարծեմ 1986 եւ 1987 թվականներին, մայիսի 9-ի նախօրեին զանգահարում էին զինկոմիսարիատից, եւ հրավիրում էին պապիս մեդալ շնորհելու: Միասին էինք գնում զինկոմիսարիատ, եւ տարեց մի զինվորական հանդիսավոր հանձնում էր մեդալը: Ուրախությանս ու հպարտությանս չափ չկարՀայրենական մեծ պատերազմը մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից է: Մեր պապերը կռվել են չարիքի դեմ, հաղթել ու մեզ են պարգեւել արժանապատիվ կյանքի հեռանկար:

ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА