o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՐԱԳՐՈՂԸ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉԸ ՊԵՏՔ Է ՄՏԱՀՈԳՎԻ. ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

07.04.2020 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԼՐԱԳՐՈՂԸ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉԸ ՊԵՏՔ Է ՄՏԱՀՈԳՎԻ. ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշման մասին օրենքի ընդունումը բուռն քննադատությունների արժանացավ ու դեռ արժանանում է: Սակայն օրենքի ընդունումից հետո մարդկանց մոտ մտահոգությունները հիմնականում այս ուղղությամբ են՝ ի՞նչ ռիսկերով է հղի օրենքի գործարկումը: «Իրավունքը» խնդրի հետ կապված զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

Մանկատնից կորոնավիրուսով 33 երեխա չի հոսպիտալացվել, հաստատության ներսում միայն 15 վարկակիր կա. Սոնա Մարտիրոսյան

Ինչպե՞ս է այդ գործընթացը պրակտիկորեն անդրադառնալու մարդկանց վրա:

- Ճիշտ է, ո՛չ հեռախոսազանգի, ո՛չ հաղորդագրության բովանդակությունը չի գաղտնազերծվում, բայց ֆիքսվում է, թե Դուք ում եք զանգել, երբ եւ որտեղից: Մյուսը, դա Ձեր տեղորոշումն է` ըստ բջջային օպերատորի, որը ֆիքսում է Ձեր հեռախոսի շարժը: Սա նշանակում է, որ բովանդակային տվյալ չեն ստանում, բայց ամեն դեպքում ստացված տվյալները շատ զգայուն են, որովհետեւ երեւում է, թե Դուք ում հետ եք շփվում, այսինքն գաղտնազերծվում է Ձեր շփման շրջանակը: Եթե հասարակ քաղաքացին առանձնապես մտահոգվելու բան չունի, ապա լրագրողը, իրավապաշտպանը կամ ընդդիմադիր քաղաքական գործիչը, բնականաբար, պետք է մտահոգվի: Հենց այստեղ է առաջանում մտահոգությունը, թե ով կարող է օգտագործել մեր տվյալները, ինչպես, երբԵրբեք ոչ մի իշխանության բացատրությունների վրա նման տվյալների մշակումը չպետք է հիմնվի: Կարծում եմ, այս ամենի լուծումն այն է, որպեսզի ԱԺ հանձնաժողով ստեղծվի, որտեղ ներգրավվեն մեծ թվով ընդդիմադիր պատգամավորներ, հատուկ մասնագետներ, որպեսզի լինի երրորդ կողմի վերահսկողություն, թե ինչպես են այս տվյալները օգտագործվում:

Սամվել Ալեքսանյանի գործերը վատացել են. նրան պատկանող գործարաններում կրճատումներ են սպասվում

- Լավ, բայց հաղորդագրությամբ ինչ-որ շփման տեղեկություն ստանալը որքանո՞վ է արդյունավետ:

- Տեսեք, պատկերացրեք, հեռու տնից-տեղից, բացահայտեցին, որ Դուք հիվանդ եք: Համակարգն անմիջապես նայում է, թե ում եք Դուք զանգել վերջին երկու շաբաթում, ում եք հաղորդագրություն գրել եւ ում եք մոտ եղել ֆիզիկապես: Այս երեք տվյալների համադրությունը բացահայտում է Ձեր կապերը, տվյալ դեպքում, թե ում կարող էիք վարակել:

Սամվել Ալեքսանյանի աշխատակիցները կրկին աշխատավարձ չեն ստացել

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА