o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐ

07.04.2020 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐ

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գրեթե բոլոր թանգարաններն իրենց հետեւորդներին առաջարկում են վիրտուալ շրջայց կատարել տուն-թանգարաններում, բազմաթիվ ուսուցողական, ինտերակտիվ ծրագրեր, խաղեր, վիկտորինաներ եւ հորդորում են տանը մնալ:

Թանգարանային գիշերն այս տարի տեղի կունենա նոյեմբերին

 

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՏՈՀՄԱԾԱՌ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը եւս շարունակում է առցանց հարթակում իր ակտիվ գործունեությունը: «Իրավունքի» հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ նոր առցանց ծրագրեր մշակելու եւ իրականացնելու գրավականը գոհունակություն արտահայտող մեկնաբանություններն են, ինչը ոգեւորող է: Ըստ նրա` այս ընթացքում կտրուկ աճել է ֆեյսբուքյան հետեւորդների թիվը. «Տուն-թանգարանն առաջարկում է «Մի ցուցանմուշի պատմություն», «Արամ Խաչատրյան, նամակներ», «Խաչատրյանի տոհմածառը», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարան», «Տարվա հոբելյարներ-100», «ֆիլմադարան» «Հանդիպումնե՜ր, հանդիպումնե՜ր», «Համաշխարհային դասականներ», «Երաժիշտները ծիծաղում են» շարքերը, որոնց միջոցով մեր հետեւորդները կարող են ծանոթանալ տուն-թանգարանի ցուցանմուշներին, կոմպոզիտորի ունեցած բազմաթիվ հանդիպումներին, հանրաճանաչ կոմպոզիտորների խոհափիլիսոփայական մտորումներին, նրանց հետ տեղի ունեցած ծիծաղաշարժ պատմություններին, կարդալ Ա. Խաչատրյանի գրած նամակները, դիտել նրա մասին պատմող ֆիլմեր, ունկնդրել նրա ստեղծագործությունները, ճանաչել արվեստագետ-Խաչատրյաններին»:

Երաժշտական կորոնադադար Արսեն Գրիգորյանից (տեսանյութ)

ԱՆՎՃԱՐ ՇՐՋԱՅՑ` ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը 16-ից սկսած մի շարք ուշագրավ կրթամշակութային նախաձեռնություններով է հանդես եկել: «Իրավունքի» հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն ՍՅՈՒԶԱՆՆԱ ԽՈՋԱՄԻՐՅԱՆՆ ասաց, որ այս օրերին մասնավորապես առաջարկվում են ամենօրյա նյութեր` «Պարապ վախտի ընթերցումներ» խորագրի ներքո. աբովյանական ստեղծագործություններն են մատուցվում, առաջարկվում են համացանցային քննարկումներ, վիկտորինաներ մատուցված նյութերի վերաբերյալՕրերս թանգարանը ներկայացավ նաեւ «Շնորհակալություն, ԲԺԻՇԿ» նախաձեռնությամբ. հայտարարվեց, որ ի երախտագիտություն հանրապետության բոլոր բուժաշխատողների կողմից ցուցաբերվող անձնվեր աշխատանքի` մինչեւ տարեվերջ բոլոր բուժաշխատողները հնարավորություն կունենան  անվճար այցելելու Խ. Աբովյանի տուն-թանգարան, եւ նրանց համար կկազմակերպվեն ճանաչողական շրջայցերԹանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանն այս առումով ընդգծեց. «Կորոնավիրուսի համաճարակն այս օրերին իսկապես ծանր կացություն է ստեղծել ամբողջ աշխարհում, եւ այդ դժվարին գործում իրենց նվիրումով պայքարում են բուժաշխատողները»:

«Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան». երաժշտական կորոնադադար Գուրգեն Դաբաղյանից (տեսանյութ)

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА