o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յուվենթուսը մտադիր է վաճառել Ռոնալդուին․ Ռեալում որոշում են կայացրել

07.04.2020 23:37 ՍՊՈՐՏ
Յուվենթուսը մտադիր է վաճառել Ռոնալդուին․ Ռեալում որոշում են կայացրել

Թուրինի «Յուվենթուսը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին հաղթահարելու համար կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները։

Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կարոտում է Մադրիդի «Ռեալը»։ Այսպես, իսպանական AS-ը գրում է, որ «արքայական» ակումբում որոշում են կայացրել Ռոնալդուի վերադարձի վերաբերյալ։

France Football-ը ներկայացրել է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց անվանացուցակը

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» ամենևին հետաքրքրված չէ Ռոնալդուի հավանական վերադարձով։ «Բլանկոսներին» մոտ աղբյուրը AS-ի հետ զրույցում ասել է հետևյալը․

«Ժամանակն անցել է, ու հիմա այլ սպորտային այլ ձգտումներ կան»։

Ռոնալդուն հանդես է եկել «Ռեալում» 2009-2018 թվականների ընթացքում։ 450 գոլով նա «արքայական» ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА