o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք որեւէ մեկի թշնամի չենք համարում մեզ, բայց միաժամանակ որեւէ մեկի կցորդը չենք լինելու եւ ողորմություն որեւէ մեկից չենք խնդրելու.ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

08.04.2020 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մենք որեւէ մեկի թշնամի չենք համարում մեզ, բայց միաժամանակ որեւէ մեկի կցորդը չենք լինելու եւ ողորմություն որեւէ մեկից չենք խնդրելու.ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

«Իրավունք» թերթի զրուցակիցն է Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ, արդյո՞ք ընտրությունները անց են կացվել արդար, թափանցիկ մթնոլորտում, ինչպես որ խոստացվում էր` այդ հարցի վերաբերյալ մեր զրուցակիցը նկատեց.

​​​​​​​Բոլորի համար արդեն պարզ է, Նիկոլը գնում է, բայց միայնակ. Վահան Բաբայան

Արցախում ընտրությունները, ընդհանուր առմամբ, նորմալ են անցել, այլ բան է, որ մենք տեսնում ենք արժեհամակարգային լուրջ խնդիրներ` գաղափարախոսությունը մտնում է երկրորդական փուլ: Մենք տեսնում ենք, թշնամանք, բեւեռացում` այս ամենը կա: Բայց բուն քվերակությունը նորմալ է անցել, եղել են իհարկե խախտումներ, սխալներ, բայց չեմ կարծում, որ դրանք վճռորոշ դերակատարություն են ունեցել:

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

Պարոն Բաբայան, Ձեզ համար սպասելի՞ էր վստահության այն քվեները, որոնք ստացել եք:

Գիտեք, մենք ունենք, այսպես ասած, երկակի զգացմունքներ: Եկեք չմոռանանք, որ մենք նոր քաղաքական ուժ ենք, ընդամենը մեկ տարի է, որ գործում ենք, ժամանակ չենք ունեցել կուսակցականաշինությամբ լուրջ զբաղվել: Չունեինք ոչ մի նախընտրական շտաբ, միայն մեր կենտրոնական գրասենյակն էր Ստեփանակերտում: Եթե մենք հաշվի առնենք, թե ինչ ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսել այլ քաղաքական ուժերը, եւ այսօր նրանց ստացած քվեները հենց այդ ռեսուրսների դիմաց է, ապա այս ամենը հաշվի առնելով, մեր քաղաքական ուժը շատ էֆեկտիվ է աշխատել: Բացի այդ, մեր հավաքած 2150 ձայնը բացառապես գաղափարախոսությամբ եւ արժեհամակարգով առաջնորդված մարդիկ են եղել: Սա ինքնին լավ արդյունք է: Մյուս կողմից` կան մի շարք մտահոգիչ բաներ, ինչպես օրինակ` գաղափարախոսությունը փոխարինվում է գաղափարափողությամբ, ինչը նկատելի էԱմեն դեպքում, մենք պետք է ընդունենք, որ սա է մեր ժողովրդի պատկերը, մեր բարոյահոգեբանական հայելին է ընտրությունը: Եվ ինչ իշխանություն, որ ընտրում ենք` նրան էլ արժանի է հասարակության մեծ մասը: Մտավորականները, հայրենասերները հասկանում են, որ կան լուրջ խնդիրներ, բայց դա փաստորեն քիչ է: Մենք պետք է հասկանանք, որ ժողովուրդը պետք է ուտի այն ճաշը, որը եփել է: Այսինքն` վայելի այն, ինչ ունի` համեմատի, տեսնի, ըմբռնի, համապատասխան եզրակացություններ անի: Եվ հինգ տարի հետո, եթե ուզում է ինչ-որ բան փոխել` փոխի:

Մասիս Մայիլյանն ու Սամվել Բաբայանը պաշտոններ ստացան. նոր նշանակումներ և ազատումներ Արցախում

Հնարավո՞ր համարում եք այլ քաղաքական ուժերի հետ առաջիկայում համագործակցել:

Մենք այս օրերին որոշակի կոնսուլտացիաներ, քննարկումներ անում ենք տարբեր քաղաքական ուժերով, կտեսնենք առաջիկայում, թե ինչ արդյունքներ կունենանք: Մենք որեւէ մեկի թշնամի չենք համարում մեզ, ճիշտ է, կան մարդիկ, որոնց հետ ձեռքով անգամ չենք բարեւելու` չեմ ուզում այդ մեկ-երկուսի անունները տալ: Բայց միաժամանակ որեւէ մեկի կցորդը չենք լինելու եւ ողորմություն որեւէ մեկից չենք խնդրելու:

Դավիթ Բաբայանը նոր պաշտոն ունի

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА