o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լարսի անցակետը բաց է միայն բեռնատարների համար

08.04.2020 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Լարսի անցակետը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություն է տրամադրել Հայաստանի ճանապարհների և Լարսի անցակետի անցանելիության վերաբերյալ։

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի ժամը 13:08-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Զբոսաշրջության ոլորտը փրկելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ միջոցառում. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ.«Իրավունք TV»

Ինչ վերաբերում է Լարսի անցակետին, ապա Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА