o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի կողմ թողնենք էն խոսակցությունները, որ ծռերը օտարի օրակարգ են սպասարկում ու գանք ռեալ իրականություն. Շիրազ Խաչատրյան

08.04.2020 16:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մի կողմ թողնենք էն խոսակցությունները, որ ծռերը օտարի օրակարգ են սպասարկում ու գանք ռեալ իրականություն. Շիրազ Խաչատրյան

Սասնա ծռերի ամենասիրած տերմիններից մեկը «հինգերրրորդ շարասյուն» եզրույթն է։ Ցանկացած հարցազրույցի կամ հայտարարության մեջ գրեթե բացառված է, որ նմանատիպ մի փայլատակող միտք չարտահայտեն հայտնի «ապստամբները»։ Ով չգիտի էդ եզրույթի բացատրությունը, ասեմ, որ ցանկացած երկրում «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչները հանդիսանում են որպես շփոթություններ տարածելու, մոլորություններով ու մանիպուլացիաներով զբաղվող, լրտեսություններ ու դիվերսիաներ իրականացնող պրոֆիներ։

Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)

Հիմա ասեք, թե որ մի բառը չի համընկնում էս շարժման ծավալած գործունեության հետ։ Մի կողմ թողնենք էն խոսակցությունները, որ ծռերը օտարի օրակարգ են սպասարկում ու գանք ռեալ իրականություն։ 2016թ ՊՊԾ գնդի գրավումը ի՞նչ էր, եթե ոչ դիվերսիա պետության նկատմամբ, 800 հեկտար տարածքը 8 միլիոն քառակուսի մետր ներկայացնելը եթե մոլորության մեջ գցելու փորձ չէ, ապա ինչ է՞, Քառօրյայի ժամանակ 75 զոհի փոխարեն 130 զոհ առանց փաստի ներկայացնելու իմաստը ինչ է, եթե ոչ խայտառակ սուտ, ապրիլյան մարտական գործողությունները կազմակերպված պատերազմ լինելու մասին անապացույց թեզերը ինչ են, եթե ոչ մանիպուլացիա, ու էդպես շարունակ։ Հիմի էլ փորձում են խայտառակ տեսանյութերով պատմություն խմբագրել։

Ես հասկանում եմ, ծռերի նման կառույցները ինչ որ պահի ծառայում են իշխանության պլաններին, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի։ Նման քայքայիչ ու կործանարար գործերով զբաղվող կառույցները ոչ մի քաղաքական ու հասարակական գործունեության հավակություններ չպետք է ունենան, էդ բանեցվող մահակը մի օր էլ բումերանգի էֆեկտի նման էլի ետ է գալու ու հարվածելու է պետությանը։ Մտածել է պետք․․.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА