o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցանկանում եմ  անդրադառնալ հեռավար կրթության ընթացքում առաջացած մի քանի կարևոր խնդիրների

10.04.2020 10:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ցանկանում եմ  անդրադառնալ հեռավար կրթության ընթացքում առաջացած մի քանի կարևոր խնդիրների

Մասնագիտությամբ ուսուցիչ Մամիկոն Աբգարյանը գրում է.

Ցանկանում եմ  անդրադառնալ հեռավար կրթության ընթացքում առաջացած մի քանի կարևոր խնդիրների. այն է՝ աշակերտի անցկացրած ժամանակահատվածին՝ համակարգչի, նոթբուքի, պլանշետի, հեռախոսի առջև:

Անցնող շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ

Իմ ՖԲ-ի էջում Մարտի 19-ին առաջարկել էի անցնել հեռավար կրթության և յուրաքանչյուր առարկայի դասաժամի համար հատկացնել ոչ ավելի քան 15-20 րոպե: Իսկ ինչ է կատարվում. իմ ուսումնասիրություններն ու հարցումները պարզել են, որ նույնիսկ 45  րոպեից էլ ավելի տևողությամբ են ուսուցիչները դասերը կազմակերպում, որը վնասում է աշակերտի առողջությունը:

Կամ էլ ինչպես շատ մասնագետներ  են ներկայացրել՝

 Անմիջական աշխատանքի տևողությունները սահմանել.
• 6 տարեկան սովորողների համար՝ 10 րոպե
• 7-10 տարեկան սովորողների համար՝ 15 րոպե
• 11-12 տարեկան սովորողների համար՝ 20 րոպե
• 13-14 տարեկան սովորողների համար՝ 25 րոպե
• 15-18 տարեկան սովորողների համար՝

Սահմանապահի դերը մեծ կարևորություն է ունեցել և ունի պետության անվտանգության պահպանման գործում

 ա) առաջին դասաժամի տևողությունը-30 րոպե,

 բ) երկրորդ դասաժամի տևողությունը-20 րոպե

ԿԳՄՍՆ արդեն պետք է մեթոդական ցուցումներ և հրահանգ իջեցներ հեռավար կրթության կազմակերպման դասի տևողության, ինչպես նաև դասերի միջև ընդմիջման մասին: Նույնիսկ քննարկման առարկա դարձնելով իրական մասնակցության և ուսուցման որակի ու արդյունավետության աստիճանը, իսկ ինչու չէ նաև  անհրաժեշտության դեպքում որոշում կայացնի վաղաժամ ավարտել ուսումնական տարին  և ուսումնական որոշ առարկաների ու ծրագրերի մի մասը տեղափոխել մյուս ուսումնական տարի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА