o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յուքոմի» ղեկավար անձնակազմն ամբողջությամբ հրաժարական է տվել

10.04.2020 11:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Յուքոմի» ղեկավար անձնակազմն ամբողջությամբ հրաժարական է տվել

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի կապի օպերատոր եւ լայնաշերտ ինտերնետի ոլորտի առաջատար «Յուքոմի» ղեկավար անձնակազմն ամբողջությամբ հրաժարական է տվել։ Հրաժարական են տվել նաեւ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները։ Եսայան եղբայրները «Յուքոմի» հիմնադիրներից են։ Պատճառը՝ Հայկ Եսայանի եւ Խաչատրյան որդիների միջեւ ստեղծված կոնֆլիկտն է։ Տեղեկացնենք, որ ընկերության հրապարակած տվյալների համաձայն` բաժնետոմսերի 31,05 տոկոսը պատկանում է IU Telecommunicate ընկերությանը, որի սեփականատերը Darison Management միջանկյալ ընկերությունն է։ Այն իր հերթին պատկանում է Խաչատրյանի երկու որդիներին` Գուրգենին ու Արտյոմին։ Նրանք բաժնետոմսերի 12,71 տոկոսի անմիջական սեփականատերերն են։ Եվս 5,98 տոկոսը պատկանում է Գագիկ Խաչատրյանի հորեղբոր տղային` Արամ Խաչատրյանին։ Բաժնետոմսերի 11,21 տոկոսը պատկանում է ռուսական «Ֆորա Բանկին», որը ներառված է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբում։ Իսկ ահա բաժնեմասերի մոտ 6 բաժնետոմսերի պատկանում է ընկերության թոփ–մենեջերներին` Հայկ և Ալեքսանդր Եսայաններին։
Նրանց է վստահված եղել նաեւ ընկերության կառավարումը։

Բացահայտվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ. բերման են ենթարկվել «օրենքով գող» «Արսեն երևանսկին» և ևս 9 անձ. ԱԱԾ (տեսանյութ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА