o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.04.2020 19:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի է, բայց փաստ` արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ ԱՆՆԱ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ շատ օպերատիվ պարզաբանել է, թե փակ սահմանների եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպես է հնարավոր եղել կազմակերպել Թուրքիայից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու գործընթացը: ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է նաեւ Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրությանը, որում նշված է, որ Թուրքիան առաջարկում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում. «Տեղյակ եք, որ Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, եւ առաջնահերութություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով եւ ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով: Նրանք Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական եւ վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է»: Զարմանալի է` մի՞թե ԱԳՆ-ն խելքի է գալիս:

ԶԱՐՄԱՆՔ

Բոլորիս վրդովվեցրեց Տեր-Պետրոսյանի լկտի պահանջը` չքննադատել ՆԻԿՈԼԻ իշխանության: Այդ զարմանալի ցինիզմի առնչությամբ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը սառնասրռտորեն նկատում է. «Նույնիսկ լրատվական դաշտում ունեցած խոշոր աջակցության պայմաններում` մեր իշխանությունները ինչպես երեւում է վախենում են քննադատական խոսքից: Իսկ ինչո՞ւ: Պատասխանը առավել քան պարզ է: Որովհետեւ քննադատությունները ոչ թե ռազմավարական կամ մարտավարական ծրագրերին, կամ ինչ որ բան անելուն են վերաբերում` այլ ընդհակառակը: Քննադատության է ենթարկվում կառավարական սուտը, կեղծիքը, ուշացած քայլերը, ռեսուրսների սխալ տնօրինումը, մի շարք ոլորտներում անհեռանկար քաղաքականությունը, օրեցօր անկում ապրող հասարակական սպասելիքները, իշխանության ներկայացուցիչների վուլգար ու անպատասխանատու հայտարարությունները, դիլետանտ վերաբերմունքը: Քննատավում է ամեն բան նախկին իշխանությունների վրա բարդելու արատավոր պրակտիկան, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ ծավալված անհիմն դատավարությունները, քաղաքական սպառնալիքները եւ այլն: Շուտով լրանում է ձեր բացարձակ իշխանության երկու տարին: Ցույց տվեք մի լավ բան, մի հաջողված ձեռնարկ, մի օգտակար ծրագիր, որը քննադատության է ենթարկվել, կամ աջակցության չի արժանացել ընդդիմության կողմից: Այնպես, որ հարգելիներս մի վախեցեք քննադատություններից, եթե դուք վստահ եք ձեր արդարության, ազնվության ու պրոֆեսիոնալիզմի մեջ»:

ԶԱՐՄԱՆՔ

Եվ վերջապես, զարմանալիորեն բարի կամք դրսեւորեց ՎՐԱՍՏԱՆԸ: «ԱՄՆ-ում գտնվող վրացի դպրոցականներին վաղը հատուկ չվերթով կտեղափոխենք Վրաստան»,- այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Գիորգի Գախարիան: «Մենք մեկ շաբաթ, 10 օր շարունակ աշխատում էինք եւ համատեղ որոշում կայացրեցինք, որ ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի դպրոցականներին հայրենիք վերադարձնենք հատուկ միջոցներով»,- հայտարարել է վարչապետ Գախարիան:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА