o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՄՆԱՑԵԼ, ՈՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍԵՆՔ, ՔԱՆԴԵՑԻՆ, ԱՎԻՐԵՑԻՆ»

10.04.2020 19:50 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՄՆԱՑԵԼ, ՈՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍԵՆՔ, ՔԱՆԴԵՑԻՆ, ԱՎԻՐԵՑԻՆ»

Կառավարությունը պարբերաբար ներկայացնում է գյուղատնտեսության եւ առհասարակ տարբեր ոլորտների ցուցանիշներ՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Իսկ ահա մասնագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հաճախ անտեսվում են անկումային ցուցանիշները, իսկ որոշ ցուցանիշներ ուղղակի չեն արտացոլում իրականությունը: «Իրավունքի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ.

Գյուղատնտեսությո՞ւն է մնացել, այ բալա, որ գյուղատնտեսությունից խոսենք, քանդեցին, ավիրեցին գյուղատնտեսության ոլորտը, բան չեն թողել, ախր: Ու էդ ամենի պատճառը մեկն է՝ ինչքան «քայլող» կար բերեցին, խցկեցին գյուղատնտեսության նման լուրջ ոլորտ՝ իրենց արեւին մասնագետներ սարքեցին: Գիտե՞ք, ինչքան էլ զարմանալի լինի, ես կարծում եմ, որ միտումնավոր բան չկա՝ դե մարդիկ չեն հասկանում, ինչ կարողանում, էդ են անում: էս ամեն ինչը գալիս է նրանից, որ վերին իշխանությունները շատ դժվար են հասկանում կամ առհասարակ չեն հասկանում, որ առանց պրոֆեսիոնալների երկիր չես կառուցի: Իհարկե, այսօրվա կառավարությունը ունի շատ բարի ցանկություններ՝ գումարներ հատկացնենք, էս անենք: Բայց երբ սթափ ես նայում, հասկանում ես, որ այդ ամենը նպատակային չէ, չի հասնում գյուղացունԷսօր գյուղացները վարկերի համար հերթեր են կանգնում բանկերում, այ, դրա մասին ոչ ոք չի խոսում: Կամ ասում են՝ անտոկոս վարկեր ենք տալիս, այ բալամ, ախր էդ վարկերը պետք է ստանային հունվար-փետրվար ամիսներին, ոչ թե ապրիլ-մայիսին: Մայիսին, օրինակ, Շիրակի  ժողովուրդը վարկը վերցնի, որ ի՞նչ անի, երբ արդեն ցանքը վերջացել է: Կամ Արարատյան դաշտավայրում մարտից ցանքը վերջանում է, այգիները բացել են, էտ են արել, մարդկանց գումարներ էլ պետք չեն: Ախր, գոնե մի քիչ հասկացեք բնագավառից՝ մեծ-մեծ խոստումներ տալուց առաջ: Էս տարի ինչ արել, արել է գյուղացին, եթե իհարկե մի բան արել է:

Եվ իրոք, շատերը ոչ մի բան էլ չեն անում: Համենայնդեպս, հաշվի առնելով այն պաշտոնական ցուցանիշները, որ այս երկու տարիներին վարելահողերը նվազել են մոտ 20 տոկոսի չափով:

Շատ ճիշտ եք ասում. վերջին երկու տարում մոտ 30 տոկոսով միայն ցորենի ցանքատարածություններն են նվազել, այդքան էլ՝ գարունը: Լոլիկի վիճակը նայեք. էս քանի տարի է, որ ցեցի հախից չեն կարողանում գալ: Էս ամենի հետեւանքը մասնագետների պակասն է, ավելի ճիշտ՝ բացակայությունը: Երկու դեղնակտուցի բերել-դրել են նախարարությունում, ովքեր կենսագրական տվյալներ էլ չունեն, ու էսօր իրանց նմանները ասում են՝ մասնագետ ենք: Այ խելոքներ, եթե դուք բնագավառը չգիտեք, ո՞նց կարող եք նախարարություն ղեկավարել, կաբինետներում նստած` գյուղոլորտ չեն ղեկավարում:

Պարոն Բերբերյան, Դուք դեռ տարեսկզբին մեզ հետ զրույցում ասել էիք, որ դիմել եք կառավարությանը, թե կոնկրետ ո՞ւմ մտահղացումն է եղել՝ գյուղատնտեսության նախարարությունը փակելը: Ի վերջո տեղեկացա՞ք, Ձեզ պատասխանեցի՞ն:

Չէ, չէ: Թե ով էր դրա հեղինակը, էդպես էլ չիմացանք: Այո, ճիշտ եք հիշում՝ բազմիցս դիմել ենք կառավարությանը, որ դրա հեղինակի անունը տան, բայց չկա, անհայտ կորած է, անհայտ զինվոր է դարձել:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА