o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄՏԱԾԵԼ՝ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵԼ. ՊԱՐԳԵՎ ՍՐԲԱԶԱՆ

10.04.2020 20:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄՏԱԾԵԼ՝ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵԼ. ՊԱՐԳԵՎ ՍՐԲԱԶԱՆ

Եվ այսպես, կորոնավիրուսը հասավ նաեւ Արցախ: Ճիշտ է, դեռ երեկվա դրությամբ պաշտոնապես մեկ վարակվածի տեսքով, բայց հաշվի առնելով ներարցախյան ներկայիս վիճակն ու ընտրությունների սպասվող երկրորդ փուլը, այդ մեկ դեպքն անգամ անհանգստացնող է: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված, ստեղծված իրավիճակին, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ ՊԱՐԳԵՎ ՍՐԲԱԶԱՆԸ հետեւյալն ընդգծեց.

«Այն տունը, որը միասնական չէ ` Աստված լքում է».Պարգեւ Սրբազան. NewsMedia.am

Այս արտակարգ դրության օրերին, համավարակի պայմաններում, ինչպես երբեւէ, բոլորս պետք է խորհենք, թե ինչու ամբողջ աշխարհը հայտնվեց նման ծանր վիճակի մեջ: Գուցե աշխարհում ինչ-որ մի բան սխա՞լ է կատարվում, եւ դա՞ է պատճառը, որ այս աղետը վրա հասավ: Պետք է մարդկությունը մտածի, սթափվի եւ հասկանա, որ երկրագունդը մի փոքր տուն է ողջ մարդկության համար: Ժամանակն է մոռանալ միմյանց հանդեպ թշնամանքը, ատելությունը, ի վերջո, սթափվել է պետք, որպեսզի միահամուռ ուժերով պայքարենք երկրագնդի փրկության համար: Միասին՝ ուս ուսի տված միայն կկարողանանք հաղթահարել այս համաշխարհային աղետըԱյսօր, ինչպես երբեւէ, պետք է զինվենք համբերությամբ եւ մեր աղոթքները ուղղենք առ Աստված: Ժամանակն է մտածենք, որ աշխարհը պատած այս աղետն ի զորու է հանկարծամահ անել յուրաքանչյուրիս: Ժամանակն է մտածել՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք Աստծո դատաստանի առաջ կանգնել:

Ժամանակն է մտածել՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք Աստծո դատաստանի առաջ կանգնելու. Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազան

Սրբազան, մոտենում է Սուրբ Զատիկը՝ Հարության տոնը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որ հավատացյալները չեն կարողանալու մասնակցել սուրբ պատարագին, ի՞նչ կհորդորեք մեր հավատավոր ժողովրդին:

Այո, ցավոք, կորոնավիրուսի վարակով պայմանավորված, եւ ամենակարեւորը՝ հաշվի առնելով Վեհափառի հրահանգը, ինչպես մայր Հայաստանում, այնպես էլ Արցախում մինչեւ ապրիլի 13-ը ներառյալ բոլոր պատարագները դռնփակ են իրականացվելու՝ խուսափելու համար մարդկային կուտակումներից եւ նոր վարակներից: Պետք է այս հանգամանքին բոլորս ըմբռնումով մոտենանք, որովհետեւ գործ ունենք համաշխարհային համաճարակի հետՀավատավոր ժողովուրդը կարող է Սուրբ Զատկի պատարագին հետեւել Մայր Աթոռից հեռարձակվող ուղիղ եթերով: Արցախում եւս ուղիղ եթերով կհեռարձակվի ինչպես շաբաթ օրը մատուցվող Ճրագալույցի պատարագը, այնպես էլ՝ կիրակի օրվա Զատկի պատարագը: Ստեփանակերտի մայր տաճարի բակում տեղադրվելու է էկրան, որպեսզի բակում գտնվող հավատացյալները կարողանան թեկուզ հեռվից մասնակից լինեն Ճրագալույցի եւ Զատկի պատարագներին: Պատարագից հետո կբացվեն եկեղեցու դռները, եւ այդ ժամանակ հավատացյալները միմյանցից 3-4 մետր հեռավորություն պահպանելով, կարող են մոմ վառել եւ աղոթք անել: Իսկ ծայրահեղ վիճակում գտնվող հավատացյալները կարող են առանձին մոտենալ քահանային եւ հաղորդություն ստանալՕգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ գալիք Սուրբ Զատկի տոնի առթիվ՝ մաղթելով հավատք, համբերություն եւ ըմբռնում: Եկեք մեկս մյուսի հանդեպ առավել ուշադիր լինենք, առավել սեր ու ջերմություն փոխանցեք միմյանց: Լինենք կարգապահ, որպեսզի կարողանանք փրկել մեկս մյուսին:

Ծնունդդ շնորհավոր Արցախի խորհրդանիշ Պարգև Սրբազան

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА