o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ազգային ժողովում իսկական կինո է սպասվում

10.04.2020 16:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
​​​​​​​Ազգային ժողովում իսկական կինո է սպասվում

Քաղաքական կուլիսներում թիվ մեկ քննարկման թեման ապրիլի 16-ին նախատեսված 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստն է, որին մասնակցելու համաձայնություն է տվել ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Ինչո՞ւ էր անհետացել հանրային կյանքից. Նորայր Մովսիսյանը բացում է մութ պատմության փակագծերը (Տեսանյութ)

Անգամ իշխանամերձ գործիչները կանխատեսում են, որ Ազգային ժողովում այդ օրն իսկական կինո է սպասվում՝ օրվա իշխանության համար դրամատիկ ավարտով: Ընդ որում՝ այն ամենեւին էլ պայմանավորված չէ նրանով, որ նախորդ տարի խորհրդարանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Էնֆիաջյանի հեղինակած նախագծով «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարեց եւ ապրիլի 16-ը սահմանվեց Հայ կինոյի օր:

Ի դեպ, օրն իրականում պատահական չէ, հիշեցնենք, որ երկու տարի առաջ նույն ապրիլի 16-ին ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Եվ ահա երկու տարի անց նա կրկին կլինի խորհրդարանում, որտեղ այդ օրը ընթանալու է նաեւ ԱԺ հերթական լիագումար նիստը, եւ փաստացի խորհրդարանը կլինի մարդաշատ: Իմքայլականների շարքերում նույնիսկ կա տեսակետ, թե չեն բացառում, որ իրադարձությունների հնարավոր զարգացումների ֆոնին այդ օրը կգտնվեն պատգամավորներ, որոնք ԱԺ ամբիոնից հնարավոր է շատ ավելի անկեղծանան ու հայտարարեն, 2018 թվականի ապրիլի 16-ին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ճիշտ էին, մյուսները՝ սխալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА