o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախ ներմուծվող մի շարք ապրանքատեսակների գներն աճել են, մի քանիսինը՝ նվազել

12.04.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Արցախ ներմուծվող մի շարք ապրանքատեսակների գներն աճել են, մի քանիսինը՝ նվազել

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից վերլուծվել է մարտի 10-ից ապրիլի 10 ընկած ժամանակահատվածում մի շարք ներմուծվող և տեղական արտադրության ապրանքատեսակների գների դինամիկան: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ներմուծվող ապրանքներից ուսումնասիրվել են տվյալ ժամանակահատվածում գնային փոփոխություններ արձանագրած 15 ապրանքատեսակներ, որից 11-ի գները աճել են, 4-ինը՝ նվազել:

Ներմուծվող և գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում հանձնաժողովի վերահսկողության ներքո գտնվում են ադամաթուզի (գնաճ՝ 16 դրամ կամ 2.2%), բենզինի (գնանկում՝ 80 դրամ կամ 19.5%) և դիզվառելիքի (գնանկում՝ 40 դրամ կամ 9.1%) ապրանքային շուկաներում առկա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները, որոնց գնային քաղաքականության հիմնավորման՝ ձեռքբերման և իրացման գների փոփոխության համաչափությունը պարզելու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն:

Տեղական արտադրության ուսումնասիրված 13 ապրանքատեսակներից արձանագրվել է 2 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 1 գնաճ (հավի ձու՝ 14 դրամ կամ 34.1%) և 1 գնանկում (խոզի միս՝ 83 դրամ կամ 2.8%): Մնացած տեղական արտադրության ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

Հավի ձվի գնաճին նախորդել է նշված ապրանքատեսակի գնանկում (2020թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում միջին գները նվազել են 18 դրամ կամ 30%), որը պայմանավորված էր ՀՀ շուկայում հավի ձվի ավելցուկով: Ներկայումս գործող 55 դրամ միջին գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 14 դրամով կամ 20.3%-ով:

Նավթի գներն աճել են

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА