o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

#Հաղթանակիխորհուրդ՝ մասնակցի՛ր ֆլեշմոբին և դարձի՛ր Մայիսի 9-ի հանդիսավոր համերգի մասնակից

13.04.2020 18:53 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
#Հաղթանակիխորհուրդ՝ մասնակցի՛ր ֆլեշմոբին և դարձի՛ր Մայիսի 9-ի հանդիսավոր համերգի մասնակից

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությունների «Հաղթանակի խորհուրդ» հասարակական և երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հրավիրում է դառնալ #Հաղթանակիխորհուրդ ֆլեշմոբի մասնակից:

Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  1. Ձայնագրել տեսահոլովակ, որում մասնակիցը երգում է երգ կամ կարդում բանաստեղծություն Հայրենական մեծ պատերազմի մասին (հայերեն կամ ռուսերեն);
  2. Տեղադրել տեսահոլովակը Facebook կամ Instagram սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով հրապարակումը #СоветПобеды #Հաղթանակիխորհուրդ հեշթեգերով:
  3. Ուղարկել հոլովակը https://www.facebook.com/VictoryCouncil էջին:

Մասնակիցների տեսահոլովակները կհրապարակվեն Հաղթանակի խորհրդի և խորհրդի անդամ կազմակերպությունների էջերում, մաս կկզամեն Մայիսի 9-ի հանդիսավոր օնլայն համերգի՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին:

Տարիքային սահմանափակում չկա:

 

Տեղեկություն՝

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությունների «Հաղթանակի խորհուրդ» հասարակական և երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդրանիկ նիստը կայացավ ս/թ փետրվարին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում:

Իսպանիայի հայկական մեկօրյա դպրոցների սաների շնորհավորական ուղերձը՝ մայիսի 28-ի կապակցությամբ. տեսանյութ

Համակարգող խորհրդի անդամ են հանդիսանում ավելի քան 15 հասարակական ու երիտասարդական կազմակերպություն և կառույց, այդ թվում Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորումը, Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոնը, «Վիկտորիա» պատմաբանների ակումբը, «Զարգացում» համահայկական երիտասարդական շարժումը, Երիտասարդության հայ-ռուսական միությունը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան, Հայաստանում ՍՊՊՀ շրջանավարտների ակումբը, Հայրենանվեր երիտասարդների միավորումը, «Երիտասարդ դեսպան» և «Ապագայի կամուրջ» հասարակական կազմակերպությունները, «Հայաստանի երիտասարդական կառավարություն» նախագիծը, ԵՊՀ Ռուսական կենտրոնը, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության երիտմիությունը:

Հաղթանակի խորհուրդն իրագործում է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տոնակատարության ծրագրեր՝ գիտական, մշակութային, հասարակական, կրթական նախագծեր, ակցիաներ և գիտաժողովներ, համերգներ և ցուցահանդեսներ, հուշարձանների վերականգնման աշխատանքներ:

Մայիսի 28-ը փոխեց մեր բոլորի ճակատագիրը` տալով հնարավորություն մեծանալ սեփական Երկրում. Լեգենդար զինվորական Սարգիս Ստեփանյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА