o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.04.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեզ զարմացրեց ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ, ով տեսեք-տեսեք այնքան լավ է աշխատում եւ այնպիսի հրաշքներ է գործում, որ հայտարարում է, թե ինքը նվիրյալ չէ, որպեսզի 500 հազար դրամի համար չարչարվի: Լավ, բա ի՞նչ ասեն գերլարված գրաֆիկով աշխատող եւ սեփական առողջությունը այժմ ռիսկի ենթարկող բուժաշխատողները, որ ստանում են 150 հազար դրամ, կամ 80 հազար դրամով ծանրագույն աշխատանք կատարող շտապօգնության բուժքույրերը: Այն, որ քայլասերվածները չգիտեն, թե ինչ բան է ամոթն ու աբուռը, դա նորություն չէ, բայց զարմանալի է` մի՞թե ինքնապահպանման բնազդ էլ չունեն եւ իրենց այդ ցինիզմի համար մի՞թե չեն վախենում մի օր ընկնել գազազած եւ վիրավորված ժողովրդի ձեռքը:

ԶԱՐՄԱՆՔ

Շնորհակալություն կուսակցությանը եւ կառավարությանը` ՆԻԿՈԼԸ հայտարարեց, որ 50 տոկոս փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, ովքեր փետրվար ամսին ծախսել են 10 հազար դրամից պակաս գազ եւ 5 հազար դրամից պակաս էլեկտրականություն: Զարմանալի է` ինչո՞ւ փետրվար, երբ հիմա մարդիկ մուծում են մարտ ասմվա կոմունալները: Եվ  այդ որտեղի՞ց պետք է գտնվեն փետրվարի սառնամանիքին այդքան քիչ գազ եւ էլեկտրականություն ծախսած մարդիկ: Ճիշտ է, ասում են թե նիկոլապաշտ պողոսները կարող են հացի փոխարեն օդով սնվել եւ տունը տաքացնելու համար գազի ու հոսանքի փոխարեն օգտագործել սիրելի առաջնորդի մեծադիր նկարի ջերմությունը, բայց, այնուամենայնիվ... Զարմանալի է` սրանք ձե՞ռ են առնում: Դե արի ու մի հիշի Ֆեյսբուքում  շրջող անեկդոտը, որ ֆինանսական օժանդակություն կստանան բացառապես այն հղի կանայք, ովքեր կույս են:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն հայրենի կառավարաությունն ու փառապանծ պարետատունը, պարզվում է, նաեւ մտահոգ են արտադրության խնդրով: Եվ արտադրության բոլոր տեսակներից որոշել են առաջնահերթ արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն տալ տեքստիլ եւ հագուստի արտադրության հիմնարկներին: Դե, իսկ ինչպես գիտի նույնիսկ մանկապարտեզի երեխան, այդ ոլորտը պատկանում է ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻՆ: Հենց այդ օլիգարխի արտադրամասերից մեկը դարձել էր համավարակի խոշորագույն օջախ, այդ արտադրամասերում, ոչ մեծ տարածքներում շատ ու շատ մարդիկ են հավաքված, այսինքն` վարակվելու ռիսկերը կտրուկ աճում են, բայց զարմանալիորեն նույնիսկ տնտեսական խանութներին չեն թողնում գործել, իսկ Լֆիկի արտադրամասերին թողնում են: Դրա առնչությամբ քաղաքագետ Աղասի Ենոքյանը գալիս է զարմանալի եզրակացության. «Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը Հայաստանի տնօրենն է: Հարցը հետեւյալն է. մեր ինչի՞ն են պետք թանկ արժեցող, բարձր աշխատավարձեր ստացող Ազգային ժողովը, նախագահը, կառավարությունը, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե բոլոր հարաբերություններն, ըստ էության, կառավարում է ՀՀ դիրեկտոր Սամվել Ալեքսանյանը»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА