o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ «ՔՆՆՈՒՄ» ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

17.04.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ «ՔՆՆՈՒՄ» ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Պատկերացրեք իրավիճակի աբսուրդայնությունը` ռազմական եւ պետական փառահեղ կենսագրություն ունեցող ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանին 5 ժամ շարունակ հարցեր են ուղղում կենսագրություն չունեցող քայլասերված պատգամավորները: Ճիշտ է, ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կենսագրություն ունի, բայց հին քյառթու ՀՀՇ-ական բանսարկուի եւ խառնակչի կենսագրություն, ով նաեւ իր որդուն կասկածելի ձեւերով ազատել է բանակից, որպեսզի այդ երիտասարդը վրացական դրոշը մի ձեռքում եւ Պուտինին հայհոյող պաստառը` մյուսում, թիֆլիսներում ծավալի սորոսահաճո գործունեություն...

ԴԱՏԱՍՏԱՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ

 

ԱԶԳԱԴԱՎՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԸ

Հիշեցնենք` հենց որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գալու է ԱԺ քննիչ հանձնաժողով (թեեւ բացարձակ պարտավոր չէր ընդունել հրավերը), միանգամից իրար խառնվեց Նիկոլի հոգեւոր պապան` Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր խառնակիչ կոչ-հայտարարությունով հորդորեց սառեցնել հանձնաժողովի աշխատանքը, իսկ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին առաջարկեց դադարեցնել համակիր ԶԼՄ-ների քննադատությունը իշխանության հասցեին` իբր հանուն «ազգային համերաշխության»: Ընդ որում, նա զուսպ լինելու կոչ չուղղեց ո՛չ ՀԱԿ-ի, ո՛չ էլ նիկոլասորոսական քարոզչամիջոցներին: Ահա այդպիսի «համերաշխություն»` որ իրենք անեն ցանկացած սրիկայություն, մարդկանց զրկեն աշխատանքի իրավունքից եւ դարձնեն տնային կալանքի պայմաններում սովի մատնված զանգվածի, արտակարգ դրության քողի տակ ընդունեն քաղաքացիական ազատությունները վերացնող եւ հեղափոխական բեսպրեդելի ճամփա հարթող թրքաբոլշեւիկյան օրենքներ, սակայն ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը «համերաշխաբար» լռենՀամերաշխության քայլ կլիներ, եթե ԼՏՊ-ն կոչ աներ ազատ արձակել քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին, սակայն այդ մարդասիրական, համերաշխության միտված հորդորը հնչեց ոչ թե առաջին նախագահի, այլ կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրթերից: Դրան ի պատասխան գարշելի, ըստ էության տրոցկիստական հարձակում սանձազերծվեց ընդդեմ կաթողիկոսի եւ եկեղեցու: Ընդ որում, Նիկոլի խոսնակի էժանագին «պարզաբանումից» ակնհայտ դարձավ, որ դա ոչ թե Ալեն Սիմոնյանի եւ Ստյոպիկ Սաֆարյանի ինքնագործունեությունն է, այլ հենց «ժողվարչապետի» հանձնարարությունը: Առավելեւս, որ մաքուր բոլշեւիկաչեկիստական մեթոդներով ԱԱԾ-ն փութաջանորեն սկսեց բարձրաստիճան հոգեւորականի` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի քրեական հետապնդումըՓաստորեն Նիկոլը պատրաստ է ցանկացած այլանդակության եւ ապօրինության, միայն թե Ռոբերտ Քոչարյանը մնա բանտում... Հիշեցնենք` դատարանների եւ ՍԴ-ի հակասահմանադրական շրջափակում, հիստերիկ շարժումներ, Հրայր Թովմասյանից եւ ՍԴ դատավորներից ազատվելու նպատակով հակասահմանադրական հանրաքվեի նախաձեռնում, եւ հանրաքվեի «ոչ եւս» լինելուց հետո էլ` քստմնելի հալածանքներ եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ...

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԹԱԿԱՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Նիկոլի ահուսարսափը ՀՀ երկրորդ նախագահից այնքան ակնառու է, որ Ֆեյսբուքում ծնվեց եւ տարածվեց նոր անեկդոտ: Նիկոլը գնում է վարսավիրի մոտ, եւ վարսավիրը մազերը կտրելիս անընդհատ կրկնում է` «Քոչարյան, Քոչարյան»: Նիկոլը չի դիմանում եւ հարցնում է` ինչո՞ւ ես անընդհատ Քոչարյանին հիշատակում, եւ վարսավիրը պատասխանում է. «Հենց որ Քոչարյանի անունը տալիս եմ, մազերդ բիզ-բիզ են կանգնում, եւ կտրելը շատ հարմար է լինում»: Սակայն անեկդոտը` անեկդոտ, բայց պատմաբանները հուշում են` եկեղեցու դեմ հալածանքները շատ վատ կվերջանան այս քայլասերվածների համար: Երբ 1905-ին Ռուսական կայսրությունը փորձեց ունեզրկել Հայ առաքելական եկեղեցուն եւ փակել հայկական դպրոցները, հայերը զենքը ձեռքին ապստամբեցին եւ ստիպեցին կայսրությանը հրաժարվել այդ հակահայ ծրագրից: Նիկոլն ո՞վ դառավ իր քայլոներով, որ մարսի այդպիսի ստորությունըԻսկ Լեւոն Ակոպիչի հորդորը տեղ չհասավ, եւ Սերժ Սարգսյանը փառահեղ մարտ տվեց ԱԺ քննիչ հանձնաժողովում: Այդ հանձնաժողովային ազգադավությունն ու հերոսահալածությունը ՀՀ երրորդ նախագահը շուռ տվեց վարչախմբի դեմ, հրաշալի առիթ ստեղծելով, որպեսզի լրատվական դաշտը կրկին ողողվի 2016-ի Ապրիլյան պատերազմի հերոսական դրվագներով եւ հաղթական ոգով: «Դուռակ» թղթախաղը սիրող Անդրանիկ Քոչարյանը տանուլ տվեց շախմատիստ Սերժ Սարգսյանին:

«ԹԱՎՇՅԱ» ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐՆ ԷԼ ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՆ

VENI, VIDI, VICI. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԵԼՔԻ

Սերժ Սարգսյանի շախմատային պարտիայից առաջ Նիկոլը դիմեց հուսահատ խորամանկության` հայտարարելով, որ եթե ժողովուրդը դեմ է քայլոների աստղաբաշխական պարգեւավճարներին, ապա իրավունք ունի հեղափոխություն անել եւ իշխանության վերադարձնել Սերժ Սարգսյանին: Սակայն անցել են այն ժամանակները, երբ ժողովրդին հնարավոր է շանտաժի ենթարկել «ռոբասերժական սեւերի» ուրվականով` մարդիկ այնքան կուշտ են տնային կալանքից եւ աշխատանք ու ապրուստի միջոց կորցնելուց, որ արդեն սկսել են կարոտով հիշել նախկին իշխանությունների ժամանակները...

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

Իսկ մինչ հանձնաժողով գալը, Սերժ Սարգսյանը տարածեց հայտարարություն. «Չորս տարի առաջ մենք հակառակորդի կողմից նենգաբար ենթարկվեցինք հարձակման: Սանձազերծած քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց Պաշտպանության բանակն ու րոպեներ հետո նրան օգնության հասած հազարավոր կամավորականներ հերոսաբար պաշտպանեցին իրենց վստահված տարածքները եւ խափանեցին հակառակորդի մտադրություններըԵս հպարտ եմ մեր բանակով: 2016 թվականի ապրիլին մեր տղաները առանձնակի արիությամբ են մարտնչելԵս` որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ապրիլյան քառօրյայում մեր զինվորներն ու հրամանատարները խիզախությամբ գերազանցեցին արցախյան ազատամարտին մասնակցած իրենց հերոս հայրերին ու պապերին: Նրանք ջախջախեցին եւ կանգնեցրին Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումների առաջխաղացումը եւ, համաձայն մեր ու արտերկրի մեր որոշ գործընկերների հետախուզական տվյալների, հակառակորդին հասցրին անգամներ ավելի կորուստներ, քան մենք ունեցանքԻմ մտքերն ու աղոթքները պատերազմում որդիներ կորցրած յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Ես խոր ցավով սգում եմ մեր նահատակված տղաների մահը եւ ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին: Հողը արյունով են պահում: Եվ փառք բոլոր նրանց, ում արյամբ է ներծծված հող հայրենին: Հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորների հարազատները միայն ու միայն մեծագույն հպարտություն պետք է ապրեն իրենց որդիների համար եւ ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների: Ոչ ոք իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները: Առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած եւ անմահացած մեր տղաներըՀայոց բանակի զինվորները հերթական անգամ դաս տվեցին հակառակորդին` պատճառելով ծանր կորուստներ եւ առժամանակ զսպելով Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները: Սակայն գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, եւ երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին: Պատճառն այն չէ, որ մեր բանակը վատ է կառավարվելԵթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ եւ արժանապատիվ ապրելու ազգային նպատակիցՊատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության եւ ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի: Սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաեւ հետնաբեմում ընթացող գործողություններով: Մենք համազգային նշանակության հարցերում եւ առաջին հերթին` Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության եւ ժողովրդի համար: Զգոն լինենք եւ ցանկացած նման փորձ դիտարկենք հենց այս տեսանկյունիցԻնքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն` հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի եւ մի շարք այլ թեմաներովՍրանց դեռ միասին կանդրադառնանք եւ եզրակացություններ կանենքԻսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաեւ այն, ինչ մտածում եմ…»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

Սերժ Սարգսյանը ոչ թե մեղադրանքներ հնչեցրեց, այլ հանրությանը վերադարձրեց հերոսականության հպարտությունը: Իսկ մինչ հանձնաժողով ժամանելը լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը խոստացավ արտակարգ դրության ավարտվելուն պես հրավիրել ասուլիս հենց Ապրիլյան պատերազմի թեմայուվ, ու հենց այդ ժամանակ էլ կհնչեցնի իր հարցերը «հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի եւ մի շարք այլ թեմաներով»: 5 ժամ հանձնաժողովի հարցերին պատասխանելուց հետո էլ Սերժ Սարգսյանն անհամբեր լրագրողներին հայտնեց. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը` մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր»: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն էլ խոստովանեց, որ Սերժ Սարգսյանը ոչ մի հարց անպատասխան չթողեցԱյսպիսով, հենց ավարտվի արտակարգ դրությունը, Սերժ Սարգսյանը կբացի բոլոր փակագծերը: Նրան առարկել չեն կարողանալու` հանձնաժողովն ուզած-չուզած նրան տրամադրելու է նիստի տեսագրությունը: Եվ ամենայն հավանականությամբ, արտակարգ դրության վերջը լինելու է նաեւ այս խունտայի վերջը:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА