o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետական այրերն իրավունք չունեն Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին նման արտահայտություններ անել. Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ

18.04.2020 17:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պետական այրերն իրավունք չունեն Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին նման արտահայտություններ անել. Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՊՈՒՀ արք. ՍԱՐԳՍՅԱՆՆ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարությանը հաջորդած ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին՝ խստիվ դատապարտելով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նման ոտնձգությունները:

Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը

Այս մասին նա նշել է «ԱԼԻՔ» օրաթերթի հետ զրույցում եւ ընդգծել, որ ազգերի կյանքում սրբություններ կան, որոնց մոտենալու համար մարդ պետք է ամբողջական գիտակցություն ունենա այդ սրբությունների հանդեպ:

«Մեր եկեղեցին մեզ համար սրբությունների սրբոց է եւ այդ եկեղեցու գլխին կանգնած երկու հայրապետները՝ Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին երկրորդը եւ Նորին Սուրբ օծություն Արամ Ա կաթողիկոսները մեզ համար նվիրական անձնավորություններններ են: Հայաստանի պետական այրերը իրավունք չունեն Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին նման արտահայտություններ անել, հատկապես, նրան կոչելով իր մկրտության ավազանի անունով: Դա եկեղեցու վարկաբեկում է, եւ ես կարծում եմ, որ մեր պետական այրերը իրենց իրավունք չպետք է վերապահեն նման կերպ վերաբերվելու»,- շեշտել է Սեպուհ սրբազանը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդի կարծիքով՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, որպես հոգեւոր հայրապետ, իրավունք ունի մտահոգվելու իր ժողովրդի զավակներով, որտեղ էլ, որ լինեն նրանք. «Մեր կարծիքով՝ Վեհափառ հոր խոսքը բանտարկյալների կյանքի ապահովությանն առնչվող, տեղին է եւ պատշաճ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА