o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն կրկին խախտել է կարանտինի կանոնները եւ քննադատության արժանացել

20.04.2020 23:42 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն կրկին խախտել է կարանտինի կանոնները եւ քննադատության արժանացել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ընթացքում մտերիմների հետ նշել է զարմիկի ծննդյան տարեդարձը:

Երեկույթին, չնայած Պորտուգալիայում գործող սոցիալական հեռավորության կանոնին, ներկա է գտնվել առնվազն 17 մարդ, ինչի մասին վկայում է ֆուտբոլիստի քրոջ ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութը: Մասնակիցների թվում է եղել նաև Կրիշտիանուի մայրը, որն ապաքինվել է մարտին գլխուղեղի կաթված ստանալուց հետո:

Զինեդին Զիդանը խախտել է կարանտինի կանոնները

Կրիշտիանուի արարքը քննադատությունների առիթ է տվել։ Սոցիալական ցանցերում շարունակում են ֆուտբոլիստին քննադատել կարանտինի կանոնները չպահպանելու համար։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում սա առաջին դեպքը չէ, որ Ռոնալդուն քննադատությունների տեղիք է տալիս։ Ավելի վաղ ֆուտբոլիստն այս պայմաններում մարզվել էր «Մեդեյրա» ստադիանում։ Ռոնալդուի վարքագիծն առաջացրել էր Պորտուգալիայի իշխանությունների զայրույթը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА