o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Միրչա Լուչեսկուի խոսքերին

20.04.2020 23:46 ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Միրչա Լուչեսկուի խոսքերին

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Ֆուտբոլ» հեռուստաընկերության հետ զրույցում անդրադարձել է «Շախտյորում» իր գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի հայտարարությանը։

Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տալիս դիտել Հենրիխ Մխիթարյանը

Լուչեսկուն իտալական մամուլի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն աշխատել է մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստների հետ, սակայն իր ամենասիրելի ֆուտբոլիստը, որի հետ աշխատել է, Հենրիխ Մխիթարյանն է։

«Ես շատ շնորհակալ եմ նրան։ Կարող եմ ասել, որ հենց Միրչա Լուչեսկուի համար եմ տեղափոխվել «Շախտյոր», նրա շնորհիվ է, որ ես ելույթ եմ ունեցել Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում։ Ես շատ բան եմ սովորել նրանից։ Ես ուղղակի շնորհակալ եմ նրան այն հնարավորության համար, որ ինձ տվել է»,- ասել է Մխիթարյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА