o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Էս ո՞ւր եք հասել… սա ոտնձգություն է ամբողջ ազգի դեմ. Արամ Սարգսյան

21.04.2020 13:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
​​​​​​​Էս ո՞ւր եք հասել… սա ոտնձգություն է ամբողջ ազգի դեմ. Արամ Սարգսյան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարեւորել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը, ինչին օրեր շարունակ հաջորդեց եկեղեցու դեմ իշխանական արշավը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի «դիրիժորությամբ»: Դրան հաջորդեց մի շարք բարձրաստիճան հոգեւորականների, մտավորականների ու Սփյուռքի գործիչների խիստ արձագանքն՝ ուղղված պետական այրերին: Թվում էր, թե ստեղծված իրավիճակից իշխանությունը կփորձի օր առաջ ելք փնտրել, բայց միայն թվում էր... Լրագրողների հետ զրույցում խնդրին անդրադարձավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ ներողության փոխարեն՝ ինքն էլ թելեց Եկեղեցու դեմ «դիվերսիոն օպերացիա» իրականացնողների ասեղը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան

«ՀՀՇ-Ի ԲՏՌ-ՆԵՐ ԿՈՉՎԱԾՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼ  ՓՈՐՁ ԷՐ ԱՐՎՈՒՄ ՄԵՐ ԼՈՒՍԱՀՈԳԻ ՎԵՀԱՓԱՌ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԴԵՄ ԱՐՇԱՎ ՍԿՍԵԼ»

– Պարոն Սարգսյան, չե՞ք կարծում, որ Վեհափառ Հայրապետի արձագանքը ՀՀ երկրորդ նախագահի մասին, պարզապես, առիթ էր, որ իշխանությունը բացահայտ հարձակում սկսեր Եկեղեցու դեմ:

– Սա ավելի շատ խոսում է իրենց պահվածքի օրինաչափության մասին: Առաջին դեպքը չէ, որ երբ որեւէ մեկն իրենց հաճո հայտարարություն, տեսակետ կամ միտք չի արտահայտում, իշխանությունը միանգամից սկսում է նրա դեմ արշավը: Ցավում եմ, բայց սա նույնն է, ինչ բակային «ռազբորկեքի» ժամանակ կային մարդիկ, որոնք չէին հանդուրժում, երբ իրենց տեսակետին որեւէ մեկը հակառակվում էր: Այսօր բակային հարաբերություններով եկել են, հասել են իշխանական հարաբերությունների, որն անհարիր է ընդհանրապես պետություն կառավարելու ընթացքում: Այս դեպքերն ինձ նորից հիշեցնում են ՀՀՇ-ի տարիները: ՀՀՇ-ի ԲՏՌ-ներ կոչվածների կողմից նույն կեցվածքով փորձ արվեց մեր լուսահոգի Վեհափառ Վազգեն Առաջինի դեմ այսպիսի արշավ սկսել: Եվ այսօր էլ նույն տրամաբանությունն է աշխատում այս նոր երիտասարդների մոտ: Սա խոսում է այն մասին, որ ոմանց մոտ առաջին հերթին դաստիարակության պակաս կա, որոնք թույլ են տալիս իրենց այսպիսի մոտեցում՝ այն էլ Վեհափառ Հայրապետի նկատմամբ, որը բոլոր իրավունքներն ունի խոսելու իր ժողովրդի հետ: Շեշտում եմ՝ ոչ թե միայն հավատացյալների, այլ ընդհանրապես ՝ ժողովրդի հետ, որոնց կարող է դիմել ցանկացած հարցի վերաբերյալ:

– Այս տեսակետն, ըստ էության, չի կիսում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որն ընդգծել է, թե պետությունը եւ եկեղեցին անջատ են ու պետք է չխառնվեն միմյանց ներքին գործերին...

– Ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությունը պետության գործերին խառնվել չէ, այլ նա իր մարդասիրական մոտեցումն է արտահայտել, եւ կապ չունի՝ ում նկատմամբ է արտահայտել՝ նախկին նախագահի, թե սովորական մի քաղաքացու:  Բոլորը մոռացա՞ն, որ ընդամենը մի քանի օր առաջ իմքայլական պատգամավորներից երաշխավորություն էին տալիս, որ ոմն մեկը՝ ԱՄՆ քաղաքացի է, թե այստեղի, որը 50 մլն դոլարի պարտք է ունեցել, նրան համարում են, որ ռիսկային գոտում է, քանի որ 61 տարեկան է, ուրեմն՝ նրան կարելի է ազատել կալանքից: Այսինքն՝ ստացվում է երկակի ստանդարտներն իրենց մոտ միշտ աշխատում են: Եթե իրենք համարում են, որ սա իրենց պետք է, այդպես կվարվեն, եթե իրենց պետք չէ, ուրեմն՝ նույն այդ սկզբունքով չեն առաջնորդվի: Անգամ գործը հասավ նրան, որ արդեն սկսեցին սպառնալիքներով խոսել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին: Մինչդեռ հենց այդ օրերին Ազգային ժողովում հենց իրենք ընդունեցին մի օրենք, որտեղ, որքանով ճիշտ եմ հասկացել, խոսում էին սպառնալիքների քրեականացման մասին: Նույնիսկ այդ մարդկանց անունները չեմ ուզում տալ, որովհետեւ համարում եմ, որ նրանք առնվազն անկիրթ մարդիկ են, բայց այդ մարդկանց վարած քաղաքականության հետեւանքով հենց իրենք պետք է պատասխանատվություն կրեն այդ օրենքին համապատասխան: Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգության, ապա այն ոտնձգություն է  ամբողջ մեր ազգի դեմ, եւ այստեղ արդեն ներել ոչինչ չի կարելի: Ուղղակի, մարդիկ ուզում են միայն ու միայն օխլոսի վրա հենվեն՝ նրանց, ովքեր կուրորեն ընդունում են ամեն ինչ, միայն թե նախկիններին պատժեն: Այսպիսի մոտեցումը պետականաշինության մեջ անընդունելի է:

«ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՅԴ ՆՈՒՅՆ ԿԵՑՎԱԾՔԸ ՉՈՒՆԵՆԱՐ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԻՆՔԸ ԿՍԱՆՁԵՐ ԻՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ»

– Ի դեպ, ՀՀ վարչապետն ուղերձով դիմեց, ապա նաեւ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես եկավ, առնվազն թվում էր, թե ակնարկներ կանի այս թեման փակելու կամ իր դիրքորոշման վերաբերյալ: Սակայն, բառ անգամ չասաց: Սա վկայո՞ւմ է այն մասին, որ Եկեղեցու դեմ արշավն իր «դաբրոյով է» տեղի ունենում:

– ՀՀ վարչապետի խոսնակը հենց առաջինը հանդես եկավ մեղադրանքներով եկեղեցու դեմ, եւ եթե պարոն վարչապետը ուրիշ կարծիք ունենար, նա հենց միանգամից կսաստեր, կասեր՝ անթույլատրելի է այդպիսի մոտեցումը: Ի՞նչ է նշանակում Վեհափառի հասցեին նման որակում տալ, թե իբր թիկունքից հարվածը չի ներվում (այդ մասին գրել էր Ն. Փաշինյանին պատկանող կայքը,- հեղինակ), էս ո՞ւր եք հասել, էս ի՞նչ քուչի տրամաբանություն է, այն էլ ում հասցեին՝ նորից եմ կրկնում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի: Գարեգին Երկրորդը իրավունք ունի դիմելու ժողովրդին, եւ ոչ ոք այդ իրավունքը նրանից չի վերցրել:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է

– Ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի. «ՀՀ քաղաքացիներն արդեն շատ երկար ժամանակ է կարեւոր են համարում Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Էս ո՞ր դարն է, իրենք ընդհանրապես հայոց պատմություն, եկեղեցու պատմություն գիտե՞ն, երբեւիցե պատկերացնո՞ւմ են, թե ինչ է նշանակում Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ այսպիսի քայլեր անել: Վերադառնալով Ձեր նախորդ հարցին՝ պետք է նշեմ, որ՝ այո, եթե Նիկոլ Փաշինյանն այդ նույն կեցվածքը չունենար, ապա առաջին հերթին ինքը կսանձեր իր թիմակիցներին եւ միանգամից գնահատական կտար՝ փակելով այս բացարձակ ամոթալի էջը: Դրա համար պետք է սթափվեն եւ հասկանան: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մի արտահայտություն էլ է արել, որն ուղղակի ինձ ցնցել է: Ասում է. «Ժողովուրդը կարող է ցանկացած պահի նոր հեղափոխություն անել, մեզ էստեղից քշի»:  Ձեզ համար էս երկիրը խաղալի՞ք է, որ ամեն անգամ ցնցումների մեջ գցեք, հետո մենք դրա տակից դուրս չգանք: Մենք ո՞ւմ ենք ուզում հաճոյանալ՝ մեր ոխերիմ «բարեկամների՞ն», որոնք սպասում են մի այդպիսի  բացարձակ տարաբնույթ մոտեցումների: Երբ մենք պետք է ազգովի կոնսոլիդացիայի գնանք, ընդհակառակն ենք անում, մինչդեռ այսօր պարտավոր ենք ե՛ւ Սփյուռքով, ե՛ւ Հայաստանով, ե՛ւ Արցախով միասնական լինել՝ Եկեղեցին էլ մեզ հետ միասին: Սա ուղղակի անընդունելի է, եւ այս հարցով մեր կուսակցությունը կենտրոնական խորհրդի նիստ է հրավիրելու, իսկ նախագահությունն արդեն տեղյակ է, եւ մենք համապատասխան հայտարարությամբ նաեւ հանդես կգանք:

«ԱՅՍ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ ՆԱԵՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ»

- Ո՞վ պետք է փորձի կարգավորել այս խնդիրը, հատկապես, որ Հանրային խորհուրդը, որը կարող էր զբաղվել դրանով, նույնպես լծված է Ամենայն Հայոց կաթողիկոսին վարկաբեկող գրառումներ կատարելու գործին ՝  ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ:

- Նախ, անկեղծ ասած, ես այդ անձին քննարկելու որեւէ ցանկություն չունեմ: Պարզ ասում եմ՝ վաղուց ինձ մոտ նման վերաբերմունք կա: Եվ երկրորդ՝ ի՞նչ Հանրային խորհուրդ, ինչպե՞ս ենք տեսնում այդ Հանրային խորհուրդը, որն իբրեւ պետք է արտահայտի հանրության միասնական կարծիքը, ո՞ւր է, ինչպե՞ս կարելի է ընդհանրապես այն համարել Հանրային խորհուրդ: Հանրային խորհուրդն այն է, երբ իսկապես տեղյակ են պահում եւ, իսկապես, քննարկումներ են լինում հանրության հետ, հետո նոր դիրքորոշում են արտահայտում: Այնպես որ, դրա մասին խոսելն ուղղակի ավելորդություն է: Իսկ այդ անձի պահվածքը շատ վաղուց է հայտնի՝ դեռ այն պահից, երբ նա լկտի վերաբերմունք ցուցաբերեց նաեւ այն երկու քույրերի նկատամամբ՝ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների, երբ նրանք իրենց դիրքորոշումն էին հայտնել ԼԳԲՏ-ի վերաբերյալ: Դրանից հետո ես այդ անձի մասին խոսել կամ ընդհանրապես՝  նրան քննարկելու որեւէ ցանկություն չունեմ:

- Այս դեպքում՝ ո՞վ պետք է առաջին քայլն անի: Օրինակ, Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե պատրաստ է հանդիպել Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ի հետ՝ ցանկացած իրեն հարմար պահի` նման հրավերի դեպքում։ Բայց միեւնույն ժամանակ ընդգծում է, որ  վերահաստատում է իր նախկինում արած հայտարարությունը:

- Չգիտեմ՝ ինչո՞ւ պետք է Վեհափառը նրան հրավիրի: Առաջին հերթին թող տղամարդկություն ունենա եւ ասի, որ՝ սխալվել եմ, Վեհափառի նկատմամբ այդպիսի  վերաբերմունք ցուցաբերելու իրավունք չունեի: Այդ ժամանակ հասկանալի կլինի եւ Վեհափառը, հավանաբար, մեծահոգի կգտնվի, կփորձի հանդիպել նրան: Բայց հիմա չեմ կարծում, որ Հայոց կաթողիկոսը պետք է նրան հրավիրի: Ինչի՞ համար: Եվ հետո՝ անհատի հետ ի՞նչ խոսի, նա պետք է խոսի իշխանության գլխին կանգնած մարդկանց հետ: Ի դեպ, նույնչափ պետք է խոսի նաեւ ՀՀ նախագահն այս հարցում: Թող արբիտրի դերում հանդես գա, ինչն Արմեն Սարգսյանը, ցավոք, չի անում: Սա կապ չունի նրա սահմանաադրական լիազորությունների հետ, այլ այստեղ է, որ Հանրապետության նախագահի խոսքն՝ իսկապես, անհրաժեշտ է, որպեսզի այս խնդիրը հանգուցալուծում ստանա՝ առանց որեւէ բարդությունների:

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА