o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամբողջ հանրապետությունում բարձիթողի վիճակ է. Հակոբ Դաշյան

21.04.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ամբողջ հանրապետությունում բարձիթողի վիճակ է. Հակոբ Դաշյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կիրակնօրյա ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ խոսեց իշխանության զոհ լինելու, անգամ իր թիմակիցների շրջանում, այսպես ասած, «հեղափոխությունից» հետո՝ առկա հուսահատության եւ իշխանության կողմից «սամասուդ» անելու հնարավորության, բայց դեռ չկիրառման մասին: Թե հոգեբանական ինչ վիճակի մասին է սա վկայում, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀԱՊՀ դոցենտ, հոգեբան, ազատամարտիկ ՀԱԿՈԲ ԴԱՇՅԱՆԻ տեսակետը:

Նիկոլ Փաշինյանի հիվանդանալու յոթ պատճառները

Բոլորի մոտ դեպրեսիոն վիճակ է, հնարավոր է` նաեւ ինքն էլ է այդ վիճակի մեջ, չեմ կարող ասել: Բայց սթրեսը բնական է, որ կա բոլորիս մոտ: Ամեն դեպքում, չի կարելի ասել, թե հուսալքություն կա ժողովրդի շրջանում՝ կորոնավիրուսով պայմանավորված: Իսկ հեղափոխության սպասելիքների առումով՝ հնարավոր է հուսալքություն լինի, բայց հեղափոխություն չի եղել, որ հուսալքություն լինի: Եղել է ընդամենը իշխանափոխություն: Ինչպե՞ս կարելի  է սա հեղափոխություն անվանել, երբ մարդիկ նույն կերպ են մտածում, նույն ծրագրային դրույթներով են առաջնորդվում, ոչ մի հեղափոխական բան չի փոխվելԻնչ-որ մի քանի հանցագործ բռնել-թողնելը հեղափոխություն չէ, հեղափոխությունը լինում է գլոբալ, սոցիալական, իրավական, իսկ մեզ մոտ ժողովրդից շատ-շատերը հուսալքված են, որովհետեւ իրենց կյանքում իրականում ոչինչ չի փոխվել:

Մնացել է ուղիղ կապը ժողովրդի հետ, որի ընթացքում երևում է, որ այլևս ասելիք էլ չունես. Արտակ Զաքարյանը` Նիկոլին

Ժամանակին, որպես Գեղարքունիքից առաջադրված պատգամավորի թեկնածու, հետաքրքիր է՝ ի՞նչ կասեք այն մասին, որ արտակարգ դրության պայմաններում Վարդենիսից մի կին հասնում է Էջմիածին, ըստ լուրերի, մասնակցում աղանդավորական հավաքի եւ վերադառնում համայնք՝ վարակելով մյուսներին:

Աղանդավորական հավաքի է գնացել, թե` այլ վայր, իր իրավունքն է, բայց նա քանի որ բժիշկ է եղել, պետք է առաջին հերթին ինքը հասկանար, թե ինչ է անում: Ի դեպ, հիմնական աղանդավորական կազմակերպությունները մերժում են բժշկությունը, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ չես հասկանում՝ ինչպե՞ս կարող է բժիշկը, այն էլ` այս կարանտինային իրավիճակում, գնալ աղանդավորական հավաքի: Էլի եմ ասում՝ գոնե պետք է հասկանար, թե ինչ է անում: Սա խայտառակ վիճակ է: Ընդհանրապես փոքր, գյուղական վայրերում մարդիկ շատ կապված են միմյանց, մեկը մեկով է ապրում: Դրա համար էլ վարակը շատ արագ տարածվեց, որովհետեւ անգամ չի բացառվում, որ եթե մեկը վարակված լինի, համագյուղացիները գնան տեսակցության: Այդպիսի շատ դեպքեր են եղել:

Ես, Աննա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը դիմել ենք դատարան՝ զրպարտության համար․ Հրաչյա Հակոբյան (տեսայնութ)

Այդուհանդերձ, ո՞ւմ բացթողումն է, որ արտակարգ դրության ժամանակ համավարակի հերթական նման մեծ օջախ ենք ունենում համայնքում:

Սա ե՛ւ ընդհանուր իշխանությունների, ե՛ւ պարետի, ե՛ւ Գեղարքունիքի մարզպետի բացթողումն է, որ նորմալ չեն աշխատում, մարդկանց նորմալ չեն ստուգում, չեն բացատրում, չեն պրոպագանդում: Այնպես որ, մեկի բացթողումը չէ, ամբողջ հանրապետությունում բարձիթողի վիճակ է: Այսօր գնացել էի մթերային խանութ՝ այնտեղ էլ էր խայտառակ վիճակ: Մարդիկ ոչ դիմակներ են կրում, ոչ էլ` ձեռնոցներ, կարծես ոչինչ չի էլ եղել: Փողոցային առեւտուրը շարունակվում է. առանց ձեռնոցներ կրելու էլ վաճառում են իրենց ապրանքը:

Նիկոլ Փաշինյանի ծննդյան խնջույքը ձախողվա՞ծ է

Էլ ի՞նչ սպասել վաճառողից, եթե պարետ Տիգրան Ավինյանի համախմբված, միասնական եւ համերաշխ լինելու հորդորին՝ ականջալուր չեն լինում անգամ ՀՀ վարչապետը ոմանց «սամասուդ» անելու իր ցանկությամբ եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ եկեղեցու դեմ սկսած «արշավով»:

Կարանտինային այս պայմաններում, որտեղ ամբողջ աշխարհն է այդ հիվանդությունով տառապում, միասնության նման կոչերը շատ ճիշտ են: Պետք է բոլորս միասնական լինենք եւ մտածենք մեկս մյուսի մասին: Երբ ես դիմակ ու ձեռնոց եմ հագնում, ոչ թե պետք է մտածեմ միայն իմ մասին, այլ առաջին հերթին՝ դիմացինի, որ իրեն հանկարծ չվարակեմ: Սա պետք է լինի մեր ուղեղում, ոչ թե հիմա մտածենք, որ հանկարծ մեզ աթոռներից չգցեն, իշխանությանը չքննադատեն, ինչ-որ մեկին ասֆալտին փռեն եւ այլն: Այս ամենը պետք է մի կողմ նետել, որպեսզի կարողանանք այս վիճակից դուրս գալ: Սա մեծ աղետ է, պատերազմ է հայտարարված, այն  ստեղծված է որեւէ մեկի կողմից, թե՝ ոչ, արդեն երկրորդական է: Եթե ոչ մեկս տնից դուրս չգայինք գոնե այս մեկ ամսվա մեջ, հնարավոր է արդեն հաղթահարած լինեինք այս համավարակը, այլ ոչ թե ավելի խորը ձորն ընկնեինք, ինչն ապացուցում է Վարդենիսի դեպքը: Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ արշավին, ընդհանրապես  անընդունելի է: Մեզ միավորողը դարերի ընթացքում միշտ եղել է Հայ Առաքելական եկեղեցին: Անգամ զենքը ձեռքին մեզ հետ մարտնչել է Հայաստանի անկախության համար, շատ-շատ հոգեւորականներ կային, որոնք մասնակցում էին արցախյան մարտերին եւ մինչեւ այսօր էլ ճիշտ քարոզներ են կարդում: Ինչպե՞ս կարելի է եկեղեցու դեմ արշավել, այն էլ` այս շրջանում: Ամեն ինչ պետք է մի կողմ թողնենք եւ բոլորս միասնական լինենք, հիմա կապ չունի՝ ինչ կառավարություն եւ ընդդիմություն ունենք, որովհետեւ շատ ծանր վիճակ է: Իրավիճակ է փոխվելու ոչ միայն Հայաստանում, այլ` ամբողջ աշխարհում: Մենք դրան պետք է պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք մեր ազգն ու ինքնությունը պահպանել

Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Չե՞ք կարծում, որ դրա համար պետք էր հանրությանը հոգեբանորեն պատրաստել, ոչ թե վարչապետի պես ասել՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» կամ առողջապահության նախարարի նման պնդել, թե սա այդքան էլ լուրջ վիրուս չէ:

Պետք է նախ իրենց նախապատրաստած լինեին, որպեսզի իրենք էլ հանրությանը նախապատրաստեին: Ընդհանրապես՝ մի քիչ կարելի է զսպել ամեն ինչ, չի կարելի թողնել բարձիթողի վիճակում, հետո էլ միանգամից վախեցնել: Հիշո՞ւմ եք՝ մի պահ էլ շատ արագ եւ շատ խիստ վախեցրին: Պետք է կարողանանք զսպել մեզ եւ այս վիրուսի հետ կռիվ տալ՝ առանց վախենալու, բայց զգուշանալով: Հոգեբանության տեսանկյունից պետք չէ վախենալ, որովհետեւ հետագայում սա մեծ խնդիրներ է նաեւ առաջացնելու՝  նեւրոտիկ դեպրեսաներ են առաջանալու մարդանց մոտ: Դրա հետեւանքով այս համավարակը հաղթահարելուց հետո կամ ընթացքում՝ կպչուն մտքեր են առաջանալու, օրինակ` շատ լվացվելու առումով:

Մեր թեստը ցավոք դրական է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА