o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

21.04.2020 22:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻՆ

– Ну, Никол, погоди!

 

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

Ըստ ԱՀԿ-ի` իսկական պանդեմիան Հայաստանում է, քանի որ սորոսավիրուսին, նիկոլավիրուսին, կորոնավիրուսին մի կերպ դիմակայող ժողովրդին կրկին սկսեց սպառնալ ԼՏՊ-ի քյոռոնավիրուսը:

 

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

Եթե Հանրային խորհրդի նախագահ Ստյոպիկը սորոսածիծ ա, բա Հանրային խորհրդի անդամներն ի՞նչ են:

 

ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ (ՆԻԿՈԼԻՆ ՉՀԱԶԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԷՇԻ ԿԱԹ ԽՄԵԼ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ առողջապահության նախարարի` Նիկոլի հազը էն աստիճան ա խորացել, որ նրան Սորոսի կաթն էլ չի փրկում, էլ ուր մնաց` էշի կաթը:

 

ԴԱԺԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, ԴԱԺԱՆ ԲԱՐՔԵՐ

Էս ինչ զուլում աշխարհ ա, եթե Հուդան երեսուն արծաթով դավաճանեց Հիսուսին, ապա Հայաստանում Վեհափառին դավաճանում են Նիկոլի պրեմիայով:

 

ԱՐԱ՛Ղ ԽՄԵՔ, ԱՐԱ՛Ղ... (ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Գեղարքունիքի վիրուսոլոգների` կորոնավիրուսի դեմ էլ խաղ չկա, քանի որ ո՛չ մարզի անունը փրկեց, ո՛չ էլ գուշակ Վարսիկի թուղթուգիրը:

 

ՄԱՐՔՍԱԲԱՐ

Մի ուրվական է շրջում Հայաստանում, դա Նիկոլի փոխարինիչի ուրվականն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА