o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուշագրավ փոփոխություններ․ ովքեր են շատ հարկեր վճարել, ում գործերն են վատ․ «Ժողովուրդ»

22.04.2020 11:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուշագրավ փոփոխություններ․ ովքեր են շատ հարկեր վճարել, ում գործերն են վատ․ «Ժողովուրդ»

«Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում տեղ գտած ընկերությունների մի մասը անկհայտ «թռիչք են կատարել»՝ ավելացնելով հարկերն ու բարձրանալով առաջատար հորիզոնականներ։ Մի մասն էլ՝ նվազեցրել են հարկերն ու իջել ավելի ցածր տեղեր: Նախ նշենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ: Այսպիսով, առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը

«Ժողովուրդ». Աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա Երևանի քաղաքապետարանում

«Գազպրոմ Արմենիա»՝ 17 մլրդ 773 մլն 025 հազար դրամ դրամ, «Գրանդ Տոբակո»՝ 15 մլրդ 323 մլն 439 հազար դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»՝  5 մլրդ 378 մլն դրամ, «Սիփիես Օիլ»՝ 4 մլրդ 341 մլն դրամ, «ՄՏՍ Հայաստան»՝ 3 մլրդ 895 մլն դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան»՝ 3 մլրդ 479 մլն դրամ, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»՝ 3 մլրդ 462 մլն դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 3 մլրդ 383 մլն դրամ, «Ֆլեշ»՝ 3 մլրդ 179 մլն դրամ, «Ակվիլոն Թրեյդ»՝ 2 մլրդ 972 մլն դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА