o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.04.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երբ կորոնավիրուսը մուտք գործեց Հայաստան, մեր հայրենակիցները հանուն զվարճանքի փորձում էին ստեղծել դրա հայերեն անունները: Ճիշտ էինչ-ինչ ռազմական լաբորատորիաներում լեգոյի պես հավաքած վիրուսների համար շատ մեծ պատիվ կլինի հայերեն հատուկ անուն ունենալը, սակայն ծնվեցին կիսածաղրական «թագավարակ» եւ «թագաժահր» եզրույթները: Սակայն վարակի հետ կապված  նաեւ զարմանալի բաներ տեղի ունեցան լրատվական տարածքում: Այսպես, մեր գործընկեր Թագուհի Ասլանյանը ուշադրություն է հրավիրում մի զարմանալի երեւույթի վրա. «Կորոնավիրուսը վկա, լայնորեն կիրառվող պացիենտ բառից արդեն մարդու սիրտ է խառնում: Հասկացանք, հայերենը առողջապահության նախարարի սրտի լեզուն չէ, նա հայերի հետ կապված շատ բաներից է խրտնում, բայց գործընկերներիս խնդրում եմ ԱՆ կառույցներից տրամադրվող տեղեկությունը թարգմանել հայերեն ու նոր հանրայնացնել: Հայերենով չափազանց տգեղ հնչող պացիենտի փոխարեն ունենք ԲՈՒԺԱՌՈՒ, ԲՈՒԺԱՅՑԵԼՈՒ եզրույթները: Դուք օրինակ դարձեք այդ ոլորտի կառույցների համար ու պարտադրեք, որ նրանք էլ սկսեն հայերեն խոսել, գրել ու մտածել»: Անշուշտ, վատ չէր լինի, որ այդ վարակից գոնե այդ երկու գեղեցիկ եզրույթների տարածումը չոր օգուտ մնար, սակայն  կարծում ենք, որ ե՛ւ Արսեն Թորոսյանի, ե՛ւ մյուս չհայերի համար հայերեն եզրույթները ափսոս են:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց պացիենտ լինելու իրողության հետ կտրականապես համաձայն չէ նախկին պատգամավոր, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով արձանագրում է. «Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե՛ քաղաքական եւ թե՛ բարոյական առումով: Դա հասկանում են բոլորը` մի մասը սառը դատողությամբ, մյուս մասը` բնազդով: Մնացել է արձանագրել միայն ռեժիմի կենսաբանական մահը: Իսկ դա զուտ ժամանակի հարց է»: Քաղաքագետը նաեւ իրավացիորեն շեշտում է մի հանգամանք, որ զարմանալիորեն  շատերը աչքաթող են արել. «Եթե Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց Հայաստանից, ապա միշտ գտնվելու են ուժեր, որոնք հայկական արդարադատությունից նրան պաշտպանություն եւ անվտանգություն են տալու, մի քիչ էլ փող են տալու ու օգտագործելու են հակահայկական ու հակառուսական ծրագրերում»: Այո՛, Նիկոլն իր քայլասերված թիմով  ոչ միայն քաղաքական դիակ է, այլեւ գարշահոտությամբ օժտված քաղաքական դիակ...

ԶԱՐՄԱՆՔ

Իր վերջին լայվը Նիկոլը նվիրել էր զարմանալի թեմային` թավշյա, ոչ բռնի ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆԸ: Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը իրավացիորեն նշում է, որ հիասթափվածները 95 տոկոսն են կազմում. «Հեղափոխությունից չեն հիասթափվել փաբերում պարտքով պիվա խմողները, որոնք այսօր պատգամավոր եւ փոխնախարար են դարձել, չի հիասթափվել Աննա Հակոբյանի թանկարժեք վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը, սեւ իկրա ծախող ռեստորանները, Արարատ Միրզոյանի ընտանիքը, Տիգրան Ավինյանը, Արման Սարգսյանը (ածականը` Լամպչկա), Եկածերինը, որը մինչ Մեծ հիասթափությունը ԿԳՆ-ի կողմից տարբեր տենդերներում organizer էր աշխատում 120.000 դրամով, բանակից թռածները, որոնք այսօր պատգամավոր ու այլ գործադիր պաշտոնների են»: Այո՛, ինչ արած, այսօր  նույնիսկ ամենավերջին պողոսն իր մտքում կրկնում է` «ես էշ եմ, ես ընտրել եմ Նիկոլին» կարգախոսը, քանզի իրական կյանքն ամեն ինչ իր տեղն է դրել: Սակայն վերլուծաբանների ջախջախիչ մեծամասնությունը զարմանալիորեն աչքաթող է անում այն հանգամանքը, որ հիասթափվել կարող է միայն նա, ով ժամանակին հիացած էր: Չէ՞ որ այդ երկու բառերը նույն բառարմատն ունեն:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА